Մամուլի հաղորդագրություն
15 Հունվար 2019
Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։
Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։
Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
15.01.2019 թ
