ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռվի պատճառները վերացված չեն

17 Հունվար 2019

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից, որ տարածվել է Փարիզում հունվարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Եթե սա կողմերի միջև հավասարություն դնող հերթական հայտարարություն չէ, ապա մնում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանձն են առել մի գործ, որը,նրանց ուժերից վեր լինելուց զատ, նաև հղի է հակամարտող երկրների իշխանությունների տապալման վտանգով:

Կարծում ենք` բոլորի համար էլ պարզ է, որ Ալիևի երկարատև իշխանությունն Ադրբեջանում հենված է նախևառաջ «Ղարաբաղը» վերադարձնելու խոստումների և հայատյացության հողի վրա: Երկրի թալանին ու ժողովրդի թշվառ վիճակին Ալիևն այլ բացատրություններ չունի: Նախանձելի չէ նաև Նիկոլ Փաշինյանի վիճակը: ՀՀ նոր իշխանություններն Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ճիշտ է, առայժմ տեսակետ չունեն, բայց հասկանում են, որ չարդարացված որևէ զիջում Ադրբեջանին իրենց համար հղի է աղբանոցում հայտնվելու վտանգով, քանզի ոչ ավտորիտար երկրներում հենց այդ մեթոդն են կիրառում ձախողված իշխանությունների նկատմամբ: Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չէին կարող քննարկել մի հարց և համաձայնել դրա շուրջ, եթե այդ հարցն ընդհանրապես քննարկելի չէ կողմերի համար: Մենք չենք ասում, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները երբեք չեն հաշտվելու: Մեր մտահոգությունն այն է, որ այդ հաշտեցումը կլինի արհեստական, եթե չվերանան հակամարտությունը ծնած պատճառները:

ՄԽ հարգելի համանախագահներին խորհուրդ կտայինք նույն ոգևորությամբ հաշտվելու կոչեր անել, օրինակ, վրացիներին և աբխազներին, սերբերին և ալբանացի թուրքերին, ուկրաինացիներին և ռուսներին` առանց վերացնելու այդ հակամարտությունների պատճառները: Նշված ժողովուրդները, անշուշտ, թշնամի չեն միմյանց, բայց ինչ-ինչ պայմաններում առաջ են եկել հակամարտություններ, որոնք պետք է կարգավորվեն քաղաքական լրջագույն որոշումներով և ոչ թե ազգամիջյան «հարսանեկան» տեսարաններով:

Նաև հարց է առաջանում` չհոգնեցի՞ն ՄԽ համանախագահները հայ և ադրբեջանցի ժողովուրդներին նախապես հաշտեցնելու անպտուղ ջանքերից: Հասկացանք, բերեցինք թուրքերին, իրենց պապերի գերեզմանները տեսան, մեկ-մեկ էլ մենք ենք Բաքու գնում` մրցումների: Հետո՞: Ողորմի Սերժի և Գյուլի անցավորներին, որ ուզում էին հայ-թուրքական հաշտեցման տակ սղղացնել նաև հայ-ադրբեջանական հաշտեցումը: Չստացվեց, ինչո՞ւ: Որովհետև Բաքվից ասացին, որ հայերը փորձում են բացել ոչ այն սահմանը, որ պետք է բացել, որովհետև հայ-թուրքական ֆուտբոլն ինքնին նույն ոլորտից էր, ինչ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման այս` արդեն չարչրկված հաշտեցումը: Հիշեք, թե Ցյուրիխում ովքեր էին հսկում Դավութօղլուին և Նալբանդյանին, որ չփախչեն: Ստիպեցին ստորագրել մի անպտուղ փաստաթուղթ, որն այդպես էլ քաղաքական որոշում չդարձավ ո’չ Թուրքիայի և ո’չ էլ ՀՀ խորհրդարաններում:

ՄԽ նախագահները նաև հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումը կնպաստի բանակցություններին նոր թափ ու բովանդակություն հաղորդելուն: Նման հանդիպում, կարծես, հնարավոր է կազմակերպել Դավոսի տնտեսական համաժողովում, բայց մենք խիստ կասկածում ենք, որ այդ հանդիպումով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների վերացման ուղղությամբ: Առավելագույնը պետք է սպասել ՄԽ համանախագահների հերթական հայտարարությանը, որով մեզ կասեն, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քիրվայություն կանեն և կհաշտեցնեն իրենց ժողովուրդներին:

Հետաքրքիր է` դեռ ինչքա՞ն կարելի է ձգել այս ծամոնը, երբ ՀՀ ղեկավարն իր «ժողովրդականությամբ» արդեն գերազանցում է Ալիևին, և նրանք երկուսով, ինչպես Բոլթոնը կասեր, կարող են իրենց ունեցած «մեծ վստահությամբ» լուծել Ղարաբաղի հարցը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company