ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Արամը` ապրող հիշատակ

29 Հունվար 2019

Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության հիմնադիր` Արամ Մանուկյանի գաղափարակիցները հավաքվել էին նրա արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու մահվան 100-րդ տարելիցի առթիվ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր խոսքի մեջ անդրադարձավ Արամի դերակատարությանը թե Վանի ինքնապաշտպանության օրերին, թե Հայաստանի Հանրապետության հիմնադրության մեջ: Նա ընդգծեց Արամի դերակատարությունը 1918թ. մայիսյան հերոսամարտերի կազմակերպման գործում. ինչպես Արամին հաջողվեց միաձուլել ժողովրդին ու զինյալ ուժերին` իբրեւ մեկ պաշտպանական բռունցք:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նաեւ շեշտեց Արամ Մանուկյանի կենտրոնական դերակատարությունը պետականության հիմնադրման մեջ` որպես Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում ներքին գործերի նախարար: Նա հավելեց, որ Արամը մարմնավորում էր այն գաղափարական աշխարհը, որը ձեւավորվել էր Դաշնակցության կողմից: Նա մինչեւ իր մահը գործեց հավատարիմ այդ գաղափարական սկզբունքներին:ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը կոչով դիմեց ներկաներին` խոնարհվել Արամի վաստակի եւ հիշատակի առջեւ:

Այնեւհետեւ իր խոսքը ներկաներին ուղղեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Նա, դիմելով ներկաներին, նշեց, որ այսօր Արամի արձանի մոտ ներկա գտնվողներից շատերն էին պայքարում, որ վերջապես Երևանի սրտում վեր խոյանա Առաջին Հանրապետության հիմնադրի արձանը:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ կառավարության շատ ներկայացուցիչներ ամեն ինչ անում էին, որ այս արձանը չլինի, բայց ներկաների համառության շնորհիվ էր, որ վերջապես Արամ Մանուկյանի արձանն իր տեղը գտավ Երևանում: «Սա սոսկ արձան չէ, այն մի ամբողջ գաղափար է` մեր անկախության, Առաջին Հանրապետության խորհրդանիշների, պայքարի, աշխարհայացքի, ազգային գաղափարախոսության: Դեռ երկու ամիս առաջ նույն այս վայրում հազարավոր ընկերներ, համակիրներ, հայրենակիցներ հավաքվեցին` խոստում տալով շարունակել նրա գործը: Ձեզնից շատերը շաբաթներ շարունակ փորձեցին ժողովրդին բացատրելի դարձնել նրա գաղափարներն ու ազգային իդեալները: Այսօր երջանիկ ենք, որ Արամ Մանուկյանի արձանի մոտ ենք հավաքված, բայց նաև տխուր ենք, որ 600 տարվա կորստից հետո պետականության հիմանդրի` Արամ Մանուկյանի հիշատակը հարգում ենք այսպես` միայն կամավորներվ, գաղափարակից ընկերներով, երիտասարդներով, որոնք պատանեկան տարիներին սերտել են Արամ Մանուկյանին և գիտակցում են` ով է նա: Ցավոք, այսօր ևս ոչ պետական մակարդակով ենք հիշում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրին»,- ասաց նա և նշեց, որ սա առաջին կամ երկրորդ դեպքը չէ:

«Հիշեք նույն մայիս 28-ը. Հայոց պետականության հարյուրամյակի միջոցառումներն ինչպես դարձրեցին բոլշևիկ-ռուսական պարերի տոնակատարություն, ինչպես մոռացան հրավիրել այն հարյուրավոր մարդկանց, ովքեր իրենց կրծքում, սրտում, հոգում էին պահել այդ անկախությունը: 70 տարի փայփայել էին ադ խորհրդանիշները, որ բերեն ու նորանկախ հայրենիքին հանձնեն: Ու այսօր Արամ Մանուկյաններն ու նրա գաղափարները նորից վտանգի տակ են»,- ասաց բանախոսը:

Մանուկյանը հիշեցրեց, որ նույն կառավարության շենքից այդ օրերի մշակույթի նախարարն ամեն ինչ անում էր, որ Արամ Մանուկյանի արձանը Հանրապետության հրապարակում չկանգնեցվի: «Նա այսօր համարձակվում է արդեն խորհրդարանում օրհներգի` «Մեր հայրենիքի», փոխելու առաջարկի համար ասել, որ «Մեր հայրենիք»-ով նա չի ստանում այն մեսիջները, որ ուզում է ստանալ…: Ամեն մարդու ճաշակով սկսել են վերաձևել մեր ազգային վեհ գաղափարները, ազգային խորհդանիշները: Այսօր, այստեղ հավաքված, հիշելով Արամ Մանուկյանին, նրա մահվան հարյուրերոդ տարելիցի մասին խոսելով` եկեք կրկին անգամ ուխտ անենք, ասելով` սիրելի Արամ, Հանրապետության հիմնադիրներ, անցնող 100 տարվա ընթացքում հայոց պետականության, Հայ դատի համար նահատակված հազարավորներ, մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկի ճաշակով ազգային խորհրդանիշ փոխել»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ 2006-2007 թվականներին էլ այն ժամանակվա իշխանության ճաշակին չէր համապատասխանում «Մեր հայրենիքը»: «Կռիվ տվեցինք այն ժամանակ, հիմա էլ կռիվ կտանք, որովհետև «Մեր հայրենիքը» այն օրհներգն էր, որը կատարվում էր, երբ Արամ Մանուկյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանությունը, որը կատարվում էր 1918 թվականի մայիսի 28-ին, որը կատարվում էր մեկ տարի հետո` հունվարի 29-ին Արամ Մանուկյանին վերջին հրաժեշտը տալուց: Ու հատկապես այս տարի` 2019 թվականին, այդ խորհրդանիշները վերաձևախեղելու փորձերը թույլ չենք տա, որովհետև այս տարի լրանում է նաև Միացյալ Հայաստանի հռչակման 100 ամյակը, ու 2019 թվականի մայսի 28-ին նորից կգանք Արամ Մանուկյանի արձանի մոտ` ասելու, որ կարողացանք պարտադրել, թույլ չտվեցինք դիպչել մեր ազգային խորհրդանիշներին»,- եզրափակեց նա:

Հիշատակի արարողության ավարտին ներկաները երթով շարժվեցին դեպի Արամի տուն` մոմավառությամբ եւ «Վերքերով լի» երգի հնչյունների ներքո հարգելով մեծ հայորդու հիշատակը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company