ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Արցախը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում

01 Փետրվար 2019 ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը կայացավ Արցախում: Սա արդեն պատմական իրողություն է: Պատմական իրողություն, որը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի այս հանգրվանում առավել ուշադրության արժանի է, զուգահեռների դիտարկման և շահերի զուգակցման ու հակադրության պարզորոշման առիթ:

Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի կիզակետը վերջին 30 տարիների ընթացքում եղել է Արցախը, իսկ Դաշնակցությունը ազատագրական պայքարի ակունքներում է եւ գաղափարակիրը: 1890-ական թվականներին, երբ հիմնադրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այն դարձավ Արեւմտյան Հայաստանում մղվող ազատագրական պայքարի ռահվիրան: Իսկ դրանից 100 տարի հետո այդ ազատագրական պայքարը շարունակվեց Արցախում: Դաշնակցությունը դարձյալ առաջնորդի դերում էր: Երկուսի պարագայում էլ Դաշնակցության ներկայությունն ու դերակատարությունն անուրանալի է: Անուրանալի է Դաշնակցության ներկայությունը հայկական պետականության կերտման փուլերում եւս. 1918-ին՝ Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման, իսկ 1992-ին՝ Արցախի:

Բազմիցս ասվել է, որ Դաշնակցությունն ու Արցախը ռազմավարական դաշնակիցներ են: Վերը նշվածը վկայությունն է հենց այդ ռազմավարական դաշնակցության: Ազգային ազատագրական պայքարի կիզակետում միշտ լինելու է եւ կա Դաշնակցությունը: Սա ՀՅԴ-ի 33-րդ Ընդհանուր ժողովի հիմնական պատգամն էր, որին ականջալուր եղան թե՛ ներազգային եւ թե՛ միջազգային ճակատներում:

Ընդհանուր ժողովի ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո հրապարակված հայտարարություններում եւ մամլո ասուլիսներում դաշնակցական գործիչների առանցքային նյութը հանդիսացել է Արցախը: Դաշնակցությունը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ անվերապահ աջակցություն հայտնելով «Արցախի Հանրապետության իշխանություններին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման հարցերում» եւ իր պատրաստակամությունն է հայտնել՝ ինչպես նախկինում, այսուհետ եւս հանձնառու լինել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դաշնակցության համար Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախ պետականության կարգավիճակն անսակարկելի են: Իսկ Արցախի հիմնահարցի ուղղությամբ «Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»: Այդ հանձնառությունն ամրագրելու համար պետք է ունենալ իրավական հիմք, եւ դա կարող է իրականացվել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումով:

Ահա այն առանցքային հարցերը, որոնք մեկ անգամ եւս շեշտվել են ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում: Դաշնակցությունը հավատարիմ է՝ զարգանալ չզիջելով սկզբունքին: Առ այդ՝ անընդունելի է որեւէ զիջողական տարր պարունակող դրսեւորում, հատկապես՝ արտաքին քաղաքականության ասպարեզում: Զիջողականությունը շեղում է ազգային ուղեգծից եւ նպատակադրումներից:

Այսպիսով, ազգային ազատագրական պայքարի կիզակետում՝ Արցախում կայացած ժողովը Արցախի հետ միասին ազատության տենչող հայի պատգամն է հաղորդում համայն աշխարհին:

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 փետրվարի, 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company