ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայ դատ

Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

04 Փետրվար 2019

Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, ուր մասնագիտական ելոյթներ ծաւալեցին Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից զեկուցաբերներ։

Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, ուր մասնագիտական ելոյթներ ծաւալեցին Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից զեկուցաբերներ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Շուրջ վեց ժամ տեւողութեամբ այս միջոցառման բացումը կատարւեց կազմակերպիչ յանձնախմբի խօսքով, որն ընթերցեց Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը։ Խօսքում յատկապէս ընդգծւած էր. «Հիմնահարցն արդարացի լուծման հանգրւանին հասցնելու անհրաժեշտ ներուժը գոյութիւն ունի Ղարաբաղում, Հայաստանում եւ Սփիւռքում … Արցախի ազատագրմամբ հիմնական քայլեր են ձեռնարկւել միացեալ եւ ամբողջական Հայաստանի կերտման ուղղութեամբ։ Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակագրով եւ սահմանադրութեամբ ամրագրւած Անկախ պետականութեան կարգավիճակն ու տարածքային ամբողջականութիւնն անսակարկելի են»։

Այնուհետեւ ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով գնահատելով կազմակեպիչների մտայղացումը Արցախին նւիրւած խորհրդաժողովի կազմակեպման համար, հայրենիքի այս բեկորը հայ ժողովրդի մեծագոյն արժէքներից համարեց եւ ասաց, որ Արցախի բռնագրաււած հողերի վերադարձմամբ իրականացաւ համայն հայութեան երազանքը եւ փաստւեց, որ միասնական հայ ժողովուրդը վստահելով իր կամքին ու հաւատին կարող է վերատիրանալ իր կորուսեալ հողերին։ Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին գնահատելով զեկուցաբերների կատարած աշխատանքը՝ ժողովականներին Արցախի պատմականին, ներկային, դերին ու կարեւորութեանը հաղորդ դարձնելու համար՝ յաջողութիւն մաղթեց խորհրդաժողովին։

Բացման խօսքերից յետոյ խորհրդաժողովի դիւանն անցաւ իր աշխատանքին՝ Աշոտ Դաւթեանի նախագահութեամբ եւ Մանիա Ղուկասեանի քարտուղարութեամբ։ Դիւանը բոլորին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Արցախեան ազատագրական պայքարի ճանապարհին նահատակւած հերոսների յիշատակը, ապա շնորհաւորելով հայոց բանակի 27-ամեակի առթիւ, հրաւիրեց զեկուցաբերներին ներկայացնելու իրենց նիւթերը, որոնք ըստ ժամանակացոյցի դասախօսութիւն ծաւալեցին հետեւեալ թեմաների շուրջ.

Վարուժ Մովսիսեան (պատմութեան մասնագէտ, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ-Նոր Ջուղա)՝ «Արցախի մասին յիշատակւած փաստեր՝ հին արձանագրութիւններում մինչեւ 1923 թւականը՝ Ադրբեջանի կազմում ընդգրկւելը».

Թաթուլ Օհանեան (յօդւածագիր, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ-Նոր Ջուղա)՝ «Արցախի հանրապետութիւն. բնակչութիւն, վարչատարածքային բաժանում, պետական կառոյց».

Արամ Շահնազարեան՝ (յօդւածագիր, «Ալիք» օրաթերթի կայքէջի պատասխանատու-խմբագիր-Թեհրան)՝ Արցախեան շարժման սկզբնաւորման պատճառները եւ ազատամարտի ձեւաւորումը.

Դոկտ. Կարէն Խանլարեան (համալսարանի դասախօս, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր-Թեհրան)՝ «Պատմական իրաւունք. Արցախն ըստ իսլամական աղբիւրների».

Սեւակ Խաչատրեան (Հ. Յ. Դաշնակցութեան Արցախի Կենտ. կոմիտէի անդամ-Արցախի Հանրապետութիւն)՝ «Արցախեան հակամարտութեան մերօրեայ զարգացումները, հիմնախնդրի բանակցային գործընթացը եւ կարգաւորման հեռանկարը».

Սոնիկ Բաղումեան (քաղաքական փորձագէտ, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ-Նոր Ջուղա)՝ «Հայաստանի եւ Սփիւռքի դերը Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործում».

Հարկ է նշել, որ ընթացքում ներկաներին առիթ ընձեռւեց յուզող հարցերի պատասխաններն ստանալ զեկուցաբերներից եւ յայտնել իրենց տեսակէտները։

Խորհրդաժողովին ներկայ էին նաեւ՝ քահանայ հայրերը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչներ եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից ժողովուրդ։

Ծրագրի ընդունելութեան բաժնի կազմակերպման համար՝ «Արձագանք» քարոզչական յանձնախմբի հետ համագործակցել էր Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը։

alikonline.ir

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company