Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը դեմ է ՀՀ խորհրդանիշերի փոփոխմանը
04 Փետրվար 2019Օրեր առաջ ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական միջագային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչությունը հաղորդագրություն էր տարածել` խնդրելով գործընկերներին մինչև սույն թվականի փետրվարի 6-ը գրավոր ներկայացնել իրենց դիրքորոշումը ՀՀ օրհներգի փոփոխության հետ կապված:
Հարցմանն ի պատասխան`Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը վերահաստատել է իր դիրքորոշումը. «Այս օրերին դարձյալ առիթ է ներկայացել խոսելու օրհներգի մասին: Մենք միշտ, այժմ էլ հաստատում և պնդում ենք մեր կարծիքն առ այն, որ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պատմությունն են, այն փոխելը կամ խեղաթյուրելը անընդունելի է: Այն ազգը, որը չի գալիս անցյալից, չունի ներկա»: