ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Բարեփոխումներ՝ իներցիայով, թե՞ անհրաժեշտ առարկայական պատճառներով

05 Փետրվար 2019

Քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կարծես ավարտին են մոտեցել: Սակայն դեռևս ձևակերպված չեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման այն համընդհանուր գաղափարական հենքն ու սկզբունքները, որոնք պետք է ապահովեն տնտեսական ակտիվության կայուն աճ՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու, խորացող սոցիալական խնդիրներին առաջանցիկ լուծումներ տալու նպատակով:

Ակնհայտ է, որ պետական քաղաքականության հիմքում գաղափարական անսահման ճկունությունը, խուսանավումն ու անորոշությունը օբյեկտիվորեն չեն կարող ապահովել երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ ռազմավարական նպատակադրումները, դրանցից բխող՝ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացված ու հանրության համար սպասելի սոցիալական արդյունքերը:

Սոցիալական ու տնտեսական համակարգերում ակնկալվող անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մեր երկիրը պետք է տանեն Սահմանադրությամբ ամրագրված՝ իրական սոցիալական պետության կառուցման ճանապարհով, ամբողջությամբ ուրվագծված չեն: Ավելին՝ նույնիսկ դրանց առանձին հիմնական բաղադրիչներ առնվազն չեն բխում տնտեսության սոցիալական ներառական զարգացման բուն էությունից, մարտահրավերներից և իրական առաջնահերթություններից: Եվ ժամանակի հետ՝ նոր իշխանությունների կողմից նախանշված փոփոխությունները՝ մարդկանց համար շոշափելի արդյունքի տեսանկյունից, դառնում են ավելի անորոշ: Սրան էլ համաչափ մեծանում են շարքային քաղաքացիների առարկայական մտահոգությունները: Առարկայանում են հանրության շրջանում դրական սպասումներն իրականություն դարձնելու ռիսկերը, որոնք վերաբերում են կյանքի որակի տեսանելի բարձրացմանը:

Արդեն փաստ է, որ իշխանափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության գործունեության ծրագրի, այս ընթացքում ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի առանցքում չեն հավաքական այնպիսի լուծումները, որոնք օբյեկտիվորեն կամբողջականացնեն պետության անհրաժեշտ մասնակցությունն ու պարտավորությունները: Այսինքն՝ հանրային կյանքում պետության նոր դերը, որն ունակ է գործով ապահովել շատերի կողմից այսքան սպասված՝ մեր երկրի կայուն տնտեսական զարգացում, սոցիալական բավարար ներառականություն և աղքատության իրական պատճառների նվազեցում:

Իսկ աղքատություն ծնող հիմնական պատճառներ են շարունակում մնալ՝ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, բավարար քանակի աշխատատեղերի բացակայությունը, տարածքային անհամաչափ զարգացումը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու դրանից բխող՝ աշխատանքի ցածր ձգտումները, աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:
Ակնհայտ է նաև՝ աշխարհաքաղաքական շարունակվող մարտահրավերների և սոցիալական այս բարձր լարվածության պայմաններում, առանց պետության ուղղակի մասնակցությամբ ազգային եկամտի արդար բաշխման ու վերաբաշխման և պետական ակտիվ աջակցության, անհնար է լիարժեք գործադրել մեր երկրի զարգացման ողջ ներուժը: Այս թեզն ապացուցվում է Հայաստանի անկախացումից հետո մեր անցած ճանապարհով և սոցիալ-տնտեսական առկա վիճակով:

Ցավոք, այսօր էլ, իներցիայի ուժով շարունակվում կամ պահպանվում են մեր երկրի կայուն զարգացմանը վերաբերող մի շարք մտահոգիչ արձանագրումներ.

-2018 թվականին արձանագրված տնտեսական աճը նորից շոշափելի չէ սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից,

-2019 թվականի պետական բյուջեն որակվում է՝ որպես իներցիոն, որի եկամուտների աճը՝ նախորդ տարվա համեմատ կազմում է նույնչափ (շուրջ 12) տոկոս, ինչն ապահովված էր 2018 թվականի պետական բյուջեով, և սա այն դեպքում, երբ տարբեր գնահատումներով, ստվերային տնտեսությունը գնահատվում է մոտ 50 տոկոս,

-շարունակվում են սոցիալական ներառական զարգացման սկզբունքներից չբխող հարկային «բարեփոխումները» (եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցում և անուղղակի հարկերի դրույքաչափերի բարձրացում, որոնք անխուսափելիորեն խթանելու են գնաճը և իրական եկամուտների ձևավորումն ապահովվելու է «շատին շատ, քչին քիչ» նեոլիբերալ սկզբունքով)` «շատից շատ, քչից քիչ» սկզբունքով գործող պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ամբողջականացման փոխարեն, որը կարող է ապահովել ցածր եկամուտների առաջանցիկ աճ և խրախուսել աշխատանքի իրական ձգտումները,

-պետական իներցիոն մոտեցմամբ գյուղատնտեսությունը շարունակում է դիտվել՝ որպես բիզնես, որտեղ գործում են շուկայական մրցակցության օրենքները և ուժեղը հաղթում է թույլին ու զբաղեցնում նրա տեղը,

-2019 թվականին չեն ավելացել զբաղվածության պետական աջակցության ծրագրերին ուղղվող միջոցները, ավելին՝ նվազել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական ծրագրերի համար նախատեսված շահառուների թիվը,

-չի բարձրացել նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որն անփոփոխ է արդեն շուրջ երեք տարի և շարունակում է ցածր մնալ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից,

-իներցյայով և նախկին նույն ձևով շարունակվում են պետական պաշտոնյաների պարգևատրումները, ներառյալ նաև ինքնապարգևատրումները՝ պետական համակարգում աշխատավարձերի անհրաժեշտ բարձրացման և բավարար սոցիալական երաշխիքների ապահովման փոխարեն,

-չեն բարձրանում սոցիալական և ընտանեկան նպաստները, հիմնականում անփոփոխ են նաև՝ կենսաթոշակները,

-գնալով արմատավորվում է կուտակային կենսաթոշակային խնդրահարույց համակարգը, որին նախկինում դեմ էր նաև իշխող քաղաքական ուժը,

-առանց հնարավոր դրական ազդեցության գնահատման բարձրացվել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ ընդամենը 100 հազար դրամով, որն իրականում չի կարող առարկայորեն ազդել ընտանիքներում երկրորդ երեխայի ծնունդների թվի աճի վրա,

-շարունակում է անորոշ հետաձգվել բազմազավակ ընտանիքներին պետական նպատակային աջակցության համակարգի ներդրումը,

-պետական համակարգի օպտիմալացումը կարծես նորից իրականացվում է նախկին իշխանությունների որդեգրած մոտեցումներով՝ պետական հատվածում աշխատատեղերի և համապատասխան ծախսերի կրճատման սկզբունքով:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Թադևոս Ավետիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company