ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Դաշնակցության Ընդհանուր Ժողովի խորհուրդը. Պատգամներ Արցախից

06 Փետրվար 2019

Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամներն ունեին ոչ միայն կուսակցական որոշումների, բանաձևերի և հայտարարությունների տեսք, այլև՝ ելույթների, խոսքերի, որոնք հնչեցին տարբեր երկրներից ժամանած ժողովականների և հյուրընկալ արցախցիների կողմից: Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ կողմից Հ.Յ. Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորների համար տրված պաշտոնական ընթրիքը յուրահատուկ էր ոչ միայն իր կազմով, այլև խորհրդով ու մտահղացմամբ: Արցախի աշխարհիկ, հոգևոր և զինվորական բարձրաստճան դասի հետ մեկ սեղանի շուրջ էին խմբվել 30 երկրներից ժամանած Դաշնակցության շուրջ 100 ներկայացուցիչներ, անկեղծորեն հղելով իրենց խոսքը հայությանը, հայրենի իշխանավորներին ու ողջ աշխարհին:

Հանրության սեփականությունն ենք ցանկանում դարձնել այդ պատգամները, որոնք ամենախոսուն վկայությունն են այն իրական մթնոլորտի, որը տիրում էր Դաշնակցության բարձրագույն ժողովում՝ և նրանից դուրս:

* * *

Մեծ է Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը

(Հատված Ացախի Նախագահ Բակո Սահակյանի խոսքից: Շուշի, 23,հունվար, 2019 թ.)

«Համամիտ կլինեք ինձ հետ, եթե այս երեկոն մենք որակենք մեր հանդիպման և այս վերջին օրերի համաժողովի տրամաբանական շարունակությունը:

Մեծ է Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության զարգացման, զորացման ու պաշտպանության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում:

Ես ուզում եմ հաջողություն ցանկանալ մեզ և ուզում եմ, որպեսզի ձեզ հետ ավելի հաճախ հանդիպենք, հատկապես այստեղ՝ Արցախում, որովհետև ոչ մի վայրում մեր աշխատանքը, մեր մտքերի փոխանակումն այդքան արդյունավետ չի լինելու, ինչքան որ Արցախում։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ և ամենայն բարիք եմ ցանկանում»:

* * *
Եթե հոգով հաղթել ես, մարմինդ կգնա և հաղթական կնիքը կդնի

(Հատված Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի խոսքից: Շուշի,23, հունվար, 2019 թ.)

«Այստեղ գտնվողներից շատերին ճանաչում եմ՝ ոմանց 40 տարի, ոմանց՝ 30, ոմանց՝ 25 և շատ ուրախ եմ ողջ-առողջ տեսնելու ձեզ և տեսնելու ձեզ Արցախում:

Ուրախ եմ, որ դուք մինչև այսօր մնացել եք անսակարկ պայքարող: Բարեբախտաբար, ոչ մեկիդ մոտ չի պակասել ազատատենչության ոգին, որն այսօր խիստ անհրաժեշտ է մեզ։

Ես, երբեմն, սիրում եմ զուգահեռներ անցկացնել. մեր շարժման 30 տարին լրացավ անցյալ տարի, Քրիստոսը 30 տարեկանում մկրտվեց, որին հետևեց սատանայի փորձությունը։ Բնական է, որ մենք ձեզ հետ փորձության շրջանի մեջ պիտի գտնվենք. դա շատ բնական է և շատ քրիստոնեական է: Այո՛, երբ շարժումը դառնա 33 տարեկան, չվախենա՛ք, չսասանվե՛ք, հնարավոր է 3 օր խաչելության օրեր ապրենք… Ոչի՛նչ, դրանից հետո կգա հարությունը և կգա համբարձումը. բոլոր դժվարությունները մեզ համար են, գաղտնիքը մեկն է՝ չընկճվե՛լ։ Կստիպեն, չվախենա՛ք, երբևիցե։

Աշխարհի սկզբից կա հնագույն օրենք. եթե հոգով հաղթել ես, մարմինդ կգնա և հաղթական կնիքը կդնի, եթե հոգով սասանվեցիր՝ 50 տոկոսով պարտված ես։

Սա մեր շարժման, մեր հաղթանակի սկիզբն է, և դուք, ես էլ ձեզ հետ, 3-4 տարեկանից երազել ենք հայկական հաղթանակը տեսնել, մասամբ տեսել ենք, սա մեր երազանքի ընդամենն առաջին փուլն է։ Հայությունը պետք է միաբան լինի, և Արցախը պետք է բռունցքի նման լինի. եթե մենք այսօր Արցախում չբռունցքվենք, հայությունն էլ չմիաբանվի, քամիները, պղտոր ջրեր մեզ կտանեն։ Մենք պատմությունից դաս պիտի առնենք։ Հաճախ, մարտի դաշտում, հաղթանակ ենք տանում, 1-2 տարի հետո սկսվում է անձնական նախանձ, իշխանատենչություն, ոտքի տակ փորել և սկսում ենք պարտություններ կրել, որովհետև ներքուստ դառնում ենք անառողջ, պարտվում ենք ներսից, այ, սա՛ երբևիցե չպիտի թույլ տալ, մեր բոլոր անձնական միտումները, ծրագրերը, ամբիցիաները պիտի մոռանանք։ Կա մեկ՝ համայն հայության խնդիր, պետության խնդիր, ազգի ճակատագիր, և ոչ ոք իրավունք չունի դա սասանելու՝ անկախ, թե նա ով է։ Մենք, իսկապե՛ս, ձեզ հետ մեծ անելիք ունենք։ Չվախենա՛ք, իշխանափոխություն կլինի, հեղափոխություն կլինի…Այո՛, 88 թվականին էլ աշխարհը մեզ դեմ էր, էլի ցեղասպանություն արեցին. ամեն ինչ փորձեցին անել՝ ջարդել, վախեցնել, ձերբակալել, լույսը կտրել, ալյուր չտալ, ամիսներով շաքարավազ չունեինք, ուտելիք չկար, ուղղաթիռն էր մեր փրկիչը։ 4 տոննայով ի՞նչ պիտի բերես, որ Ղարաբաղ պահես… Բայց պահվե՛ց հերոսության, նվիրման ու սրբության զգացումի շնորհիվ. այս ամենը հերոսաբվար պահվեց և կպահվի ու կկուտակվի՝ այսօրվա և վաղվա համար»:

* * *

Պայքար, որ դարձրել ենք մեր էությունը

(Հատված ՀՅԴ Բյուրոյի 2000-2019 թթ. ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքից: Շուշի, 23, հունվար, 2019 թ.)

«Մենք այստեղ ենք վկայելու 30 տարվա ուխտը՝ այն պայքարը, որ դարձրել ենք մեր էությունը, դարձրել ենք մեր հիմնական գործը:

Մենք այստեղ ենք, իբրև ապացույց, իբրև փաստ, որ մենք Արցախի կողքին ենք: Ասելու համար, որ մենք ձեր կողքին ենք՝ ժայռի պես ամու՛ր մնացեք, միասնակա՛ն մնացեք, աննահա՛նջ մնացեք, վճռակա՛ն մնացեք, մենք ձեր կողքի՛ն ենք: Սա, կարծում եմ, երկրորդ ամենամեծ խորհուրդն է, որ կա, և պատգամն է, որ ժողովը պիտի փոխանցի:

Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք, որ այսօր հայ ազգային մտքի և կամքի կենտրոնը Արցախն է, և այստեղից է, որ պետք է կարողանանք ապահովել մեր ազգային ուղեգիծը, մեր այդ ազգային ուղեգծի մեջ մեր շարունակականությունը: Այստեղից է, որ մենք պետք է կարողանանք սկսել իրականցնել մեր ազգային երազանքը, այստեղից է, որ մենք պետք է չթողնենք որևէ պարտություն, որևէ նահանջ տեղի ունենա մեր նորօրյա, նոր ժամանակների ազատագրական պայքարում:

Մեր համոզմունքը՝ բանալիների բանալին այն է, որ Արցախի հարցը լուծվում է Արցախից սկսած: Եվ այդ բանալին այսօր Արցախի միասնականությունն ու վճռականությունն է: Արցախը պետք է լինի կուռ, միասնական, վճռական և դառնա այն կենտրոնը, որն իր շուրջ կհամախբի ամբողջ հայ ժողովրդին: Ես վստահ եմ՝ ամբողջ հայ ժողովուրդը կհամախմբվի Արցախի շուրջ, եթե Արցախը մնա միասնական և վճռական: Ես դրան հավատում եմ»:

* * *
Դաշնակցականներս մեր ժողովրդի բաց ներվն ենք, որ շատ արագ զգում է՝ ի՛նչ է պետք անել

(Հատված ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքից: Շուշի. 23, հունվար, 2019 թ.)

«Իսկապես բոլորիս համար պատմական է այս օրը և, ինչպես ասում են, ոչ մի բան պատահական չի լինում։ Պատահական չէ որ Դաշնակցությունը որոշեց իր Ընդհանուր ժողովը գումարել Արցախ աշխարհում։ Պատահականությունը, ինչպես գիտենք, անհրաժեշտության դրսևորում է։ Դրա անհրաժեշտությունը մենք զգացինք ոչ անպայման քննարկումների արդյունքում․ բնազդո՛վ զգացինք։ Մե՛նք՝ դաշնակցականնե՛րս, իսկապես, երևի մեր ժողովրդի բաց ներվն ենք, որ շատ արագ զգում է՝ ի՛նչ է պետք անել, որտեղ է վտանգը, ինչ մարտահրավեր կա… Եվ զգացինք, որ այսօր մենք պետք է լինենք Արցախում։ Մենք մի նոր էջ ենք բացում մեր երկրում՝ Հայաստանում, Արցախում, հայության առջև։ Այսօր հայությունն անցում է կատարում մի վիճակից մի այլ վիճակի։ Անցումն ինքնին ունի շատ մեծ հնարավորություններ, շատ մեծ հույսեր, բայց նաև կան խութեր, կան դժվարություններ: Եվ այսօր Դաշնակցության առաքելությունը, ընդհանրապես, հայ ժողովրդի նորօրյա առաքելությունը տեսնում եմ՝ 30 տարի առաջ սկզբնավորված Արցախյան պայքարի հաղթանակի մեջ, և պատահական չէ, որ 30 տարի հետո մենք վերահաստատում ենք մեր ուխտը հենց Արցախում։ Մենք այն ժամանակ, երևի, մի քիչ ուշ եկանք Հայաստան․ 88-ին, երբ սկսվեց շարժումը, Դաշնակցությունը փոքր ինչ հապաղեց։ «Դեպի երկիր» ասաց և հասկացավ, որ դեպի երկիր պիտի գա և եկավ։ Այսօր մենք իրավունք չունենք ոչ մի վայրկյան հապաղելու։ Բոլոր մարտահրավերներն ու վտանգները, որ մենք գիտակցաբար, բնազդով կամ պատմական փորձով զգում ենք, առաջինը պետք է լինենք, որ դրա մասին ասենք, ահազանգենք ու միավորենք մեր ժողովրդին, որ նորից, Աստված մի արասցե, այն սխալները, որ գործել ենք, չկրկնենք․․․

Այն 42 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածքը, որ ամեն ինչից վեր է և այս սերունդն է ձեռք բերել, սրա մոտ ոչ մի արժեք չի կարող գերակա համարվել։ Սրա մոտ ամեն ինչ նսեմանում է, սա մեր սերնդի հպարտությունն է, դա հայ ժողովրդի հպարտությունն է, եթե չասեմ գոյության իմաստը, և մեր երեխաների, մեր սերունդների հպարտ ապագա ունենալու նախադրյալը։ Մենք դա իրավունք չունենք մեր ձեռքից տալ, մենք ինչպես կռվել ենք արյունով ու հասել ենք այս 42 հազարին, այնպես էլ, եթե պետք լինի, էլի կկռվենք ու արյունով կպահենք այս 42 հազարը։ Ուրիշ խնդիր չկա, այսքան պարզ է ամեն ինչ։

Մենք այսօր եկել ենք ձեզ դա ասելու։ Մենք մեր սերնդին պետք է փոխանցենք մեր հաղթանակը, մեր ձեռքբերումները, մեր հպարտությունը և մեր լուսահոգի նահատակների հիշատակը, որոնք այս ամենը ձեռք են բերել եւ նայում են մեզ երկնքից: Եվ ամենամեծ հիշատակը նրանց առջև հենց դա է լինելու՝ իրենց արյամբ ձեռք բերվածը պահել ու փոխանցել իրենց սերունդներին՝ իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին։ Այս հողը լիցք է տալիս մեզ, այս հողը մեզ ավելի դաշնակցական է դարձնում, ավելի հայ է դարձնում, ավելի ամուր ենք դառնում՝ մեր արմատներով կառչած մեր հողին։ Եվ, ուրեմն, հենց այսպես էլ պետք է գնանք ու ամբողջ սփյուռքով, աշխարհով մեկ տարածենք, որ մենք անսասան ենք ու մենք հաղթելու ենք։ Այս սերունդը պետք է հաղթի և սա է մեր պատմական առաքելությունը»։

(Շարունակելի)

dav
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company