ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ասուլիսներ

Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ամփոփել է 2018թ. աշխատանքները

13 Փետրվար 2019 Փետրվարի 12-ին, կայացավ ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Նախարարն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու ներկայացրեց սպսվող ծրագրերը:

«Մենք շարունակելու ենք մշակութային քաղաքականության գիտականացման ուղղությունը, ինչն օգնելու է առավել արդյունավետ իրականացնել մշակութային քաղաքականությունն ու հիմնահարցերին լուծումներ տալ»,- ընդգծեց նախարարն ու անդրադարձավ իր ղեկավարած գերատեսչության շրջանակում ընդգրկված ոլորտներից յուրաքանչյուրին:
Մշակույթի ոլորտում աշխատանքներ են իրականացվել ազգային մշակույթի պահպանման, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացման, գեղարվեստական կրթության զարգացման, ՀՀ և արտերկրի հետ կապերի զարգացման ու ամրապնդման, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, մշակույթի ոլորտի կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման ուղղությամբ։

Ապահովվել է Արցախի թատերահամերգային կոլեկտիվների ու անհատ կատարողների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում անցկացված մրցույթների ու փառատոների։

Ստորագրվել է համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր նախարարության, «ԻԿՕՄ֊ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» և «Թանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների միջև։ Կազմակերպվել են միջոցառումներ «ԻԿՈՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ, Հայաստանի ազգային արխիվի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» հիմնադրամի հետ։

Տարվա ընթացքում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել նախարարության ենթակայութամբ գործող ՊՈԱԿ-ներին մշակութային միջոցառումների կազմակերպման, տոների ու հիշատակի օրերին նվիրված միջոցառումների, ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների ու վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի հավաքածուն համալրելու նպատակով ձեռք են բերվել գորգեր և XIX դարի վերջ – XX դարի սկիզբն ընդգրկող 17 ցուցանմուշներ։ Շարունակվել են բրոտագործության զարգացմանն ուղղված միջոցառումները, «Նարեկացի» արվեստի միավորում ՀԿ հետ համատեղ Շուշիում կազմակերպվել է «BrutArt» կավագործության միջազգային սիմպոզիումը։

Հրատարակվել են Դավիթ Միքայելյանի «Սիրուց և ցավից ծնված երգեր» երգարանը (250 օրինակ), Ջամալ Թադևոսյանի «Հովհաննես Շիրազը և Ղարաբաղը» հուշագրությունը (250 օրինակ), Նարինե Հովհաննիսյանի «Հայրենիքի գաղափարաբանությունը և ցեղասպանությունը խորհրդահայ գրականության մեջ» գիրքը (500 օրինակ), Սլավա Սարգսյանի «Արցախի բնակավայրերը» գիրքը (300 օրինակ)։

ԱՀ շրջաններում մշակույթի զարգացման ծրագրերի շրջանակներում անց է կացվել ԼՂՀ համայնքների միջև «Մշակութային խաչմերուկ» հանրապետական հինգերորդ մրցույթ-փառատոնը։

Աջակցություն է ցուցաբերվել «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» հիմնադրամին` հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում և հարակից տարածքում Արցախի, Հայաստանի և արտերկրի շուրջ 30 արվեստագետների մասնակցությամբ ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնի կազմակերպման ուղղությամբ։

Նախարարության գրքային ֆոնդից շուրջ 2800 կտոր գրականություն է նվիրաբերվել նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններին, գյուղական համայնքների գրադարաններին, Լիբանանի հայ համայնքին։ Շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել են համույթների հյուրախաղերը շրջկենտրոններում և համայքներում։ Մշակութային երկխոսության և համագործակցության խորացման նպատակով աշխատանքներ են տարվելՀՀ և արտերկրի հետ մշակութային համագործակցության խորացման ուղղությամբ։

Երիտասարդության հարցերի ոլորտում շարունակվել է ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար պայմաններ ու երաշխիքներ ստեղծելու քաղաքականությունը: Նախարարությունը երիտասարդական քաղաքականության բնագավառում շարունակել է իրականացնել վերլուծական, գաղափարական, համակարգող գործառույթներ` ապահովելով միջգերատեսչական և երիտասարդական հասարակական կառույցների փոխգործակցությունը, աջակցել է այլ պետական և հասարակական կառույցների կողմից երիտասարդությանն առնչվող ծրագրերի իրականացմանն ու սոցիալական նշանակության միջոցառումներին։ Շարունակվել է երիտասարդական միջոցառումների ապակենտրոնացման քաղաքականությունը։ Իրականացվել են ծրագրեր՝ ուղղված երիտասարդության շրջանում հոգևոր, ընտանեկան և ավանդական արժեքների, առողջ ապրելակերպի քարոզչությանը, երիտասարդների քաղաքացիական և հայրենասիրական դաստիարակմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպման։ Այս ուղղությամբ նախարարությունը համագործակցել է տարբեր պետական և ոչ պետական կառույցների հետ, խրախուսել է ակտիվ, նախաձեռնող երիտասարդներին: Ապահովվել է Արցախի երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում կազմակերպված երիտասարդական հավաքներին, համաժողովներին, դասընթացներին, ինտելեկտուալ խաղերին։

Կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտում տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ ԱՀ շրջանների հոգևոր պատասխանատուների հետ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, դասախոսություններ «Հոգևոր անվտանգություն» թեմայով։ Տրվել է փորձագիտական եզրակացություն մեծ թվով կրոնական գրականության։

Զբոսաշրջության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվել են ծրագրային և արտածրագրային համալիր միջոցառումներ՝ ուղղված երկրում զբոսաշրջության զարգացմանը, Արցախի՝ որպես զբոսաշրջային բարենպաստ ուղղության նկարագրի ամրապնդմանը: 2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը հիմնականում մարքեթինգային քաղաքականության իրականացմանն էր ուղղված: Մայրաքաղաքում և Շուշիում գործող չորս տեղեկատվական կենտրոնները 2018 թվականի ընթացքում շարունակել են Արցախ այցելած զբոսաշրջիկներին անվճար սպասարկումը` վերջիններիս հավաստի և անվճար տեղեկություններ տրամադրելու միջոցով: Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտի և Շուշիի տեղեկատվական կենտրոններ են այցելել ավելի քան 800 զբոսաշրջիկներ 52 երկրներից: Շարունակվել են karabakh.travel և artsakh.travel դոմեյններով Արցախի զբոսաշրջային պաշտոնական կայքի միջոցով երկրի զբոսաշրջային արդյունքի հանրահռչակման աշխատանքները։ Տարվա ընթացքում` հաշվառվել են ևս 18 նորաբաց հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ներկայում Արցախի Հանրապետության տարածքում գործում է 64 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1532 մահճակալով:2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28.588, որը 23 տոկոսով ավել է 2017 թվականի համեմատ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանության, պատմական միջավայրի պաշտպանության և ուսումնասիրման աշխատանքները իրականացվել են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որն իր ստորաբաժանումներն ունի Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում: Պետական բյուջեի միջոցներով շարունակվել են պեղման-ուսումնասիրման աշխատանքները Տիգրանակերտում և Նոր Կարմիրավան գյուղում: Հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ և Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղերի տարածքներում: Իրականացվել են նաև հուշարձանների մաքրման աշխատանքներ՝ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի և Մարտունու շրջանի «Բովուրխան» վանական համալիրի, Ասկերանի շրջանի Խնապատ, Ավետարանոց, Մարտակերտի շրջանի Շահմասուր, Գառնաքար գյուղերի տարածքներում գտնվող պատմական գերեզմանոցներում, Ասկերանի շրջանի Ուլուբաբի «Պտկեսբերք» վանքում և Մարտակերտի շրջանի Վանք գյուղից արևմուտք գտնվող «Վահանբեյ» կոչվող կամրջի մերձակայքում։ Տեղում ստուգվել և հետազոտվել են Ասկերանի շրջանի Ղլիջբաղ, Խրամորթ, Փառուխ և Ծաղկաշատ գյուղերի տարածքների հուշարձանները:

Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

aparaj.am

https://youtu.be/7q0sQWKK57c

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company