ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավության 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերյալ

18 Փետրվար 2019 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ, որոնք ամփոփելով՝ արձանագրում ենք.

Ընդհանուր գնահատում

1. 2019 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմավորվեց կառավարություն՝ Սահմանադրության և օրենքի կամայական մոտեցմամբ, ինչը պատճառաբանվեց առաջիկայում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների մտադրությամբ, իսկ իրականում առերեսվեցինք մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցմանը: Հատկանշական է, որ նշված, ինչպես նաև քաղաքական համակարգը (մամուլի և խոսքի ազատություն, անմիջական ժողովրդավարություն, ընտրական համակարգ, սուպերվարչապետության ինստիտուտ և այլն) բարեփոխելու մասին ծրագրում անդրադարձ չկա` ի հակադրություն իշխող ուժի բազմիցս հնչեցրած մոտեցումների: Մի կողմից անորոշ է նշված բարեփոխումների հարցը, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել մեկ անձով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները: Սա երկրի ժողովրդավարական զարգացման ընթացքը խաթարող և մեծ ռիսկեր պարունակող իրողություն է:

Կառավարության ձևավորման կամայական մոտեցման վերաբերյալ մեր պնդումը հիմնված է այն փաստի վրա, որ կառավարության կազմավորումն իրականացվել է Սահմանադրության 150-րդ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածների խախտմամբ (թեև օրենքի նորմի համաձայն՝ կառավարությունը համարվում է կազմավորված, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը, իսկ նշանակման պահը կարևոր է, քանի որ, մի կողմից, այն կազմավորված չլինելու դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է տվել, կազմավորված լինելու դեպքում կառավարությունը պարտավոր է 20-օրյա ժամկետում ԱԺ ներկայացնել կառավարության ծրագիրը): Մասնավորապես, նշված հոդվածների համաձայն, վարչապետ նշանակվելուց հետո վերջինս պարտավոր է հնգօրյա ժամկետում Նախագահին ներկայացնել կառավարության անդամների թեկնածուների նշանակման առաջարկություն: Սակայն անտեսելով տվյալ պահին օրենքով ամրագրված կառավարության կառուցվածքը՝ վարչապետը ներկայացրեց կառավարության անդամների մի մասին նշանակելու առաջարկություն` դա պատճառաբանելով կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու իր մտադրությամբ: Հարցն այն է, որ այս քայլը Սահմանադրությամբ նախատեսված լիազորություն չէ (Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձն իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով, իսկ օրենքի որևէ նորմ վարչապետին չի վերապահել լիազորություն՝ տվյալ ընթացքում ներկայացնել կառավարության անդամների մի մասի վերաբերյալ առաջարկություն):

Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխությանը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության դադարեցման նախաձեռնությանը, ապա այն չի համապատասխանում հանրային լայն քննարկման, արդյունավետության բարձրացման և սուպերվարչապետության համակարգը վերափոխելու՝ իշխող ուժի նախկինում հնչեցրած մոտեցումներին: Բացակայում են նաև օպտիմալացման անվան տակ իրականացվող կրճատումների սոցիալ-տնտեսական գնահատականները, անտեսվում են կամ չեն կարևորվում հայաստանյան և Սփյուռքի հանրության կարծիքները, մյուս կողմից՝ նվազեցնելով կառավարության անդամների թիվը, առանձին նախարարության գործառույթներ տեղափոխելով վարչապետի աշխատակազմ, կառավարության կազմում չներառելով ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը, փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետի գերկենտրոնացած ինստիտուտով՝ զրկելով կառավարության անդամներին, հատկապես նախարարներին, Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված՝ ինքնուրույն գործելու իրավասություններից:

2. Ձևավորված կառավարությունը նպատակադրվել է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել «տնտեսական հեղափոխություն»: Ուստի ակնկալվում էր, որ կառավարության ծրագիրը պետք է պատասխաներ, թե ի՞նչ է ներառում այդ եզրույթը, ինչպե՞ս է իրականացվելու «հեղափոխությունը», և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Կառավարության ծրագրում արձանագրված՝ ՀՆԱ-ի տարեկան 5% ակնկալվող աճը բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար՝ մանավանդ հաշվի առնելով, որ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսական աճը միշտ էլ եղել է 5%-ի շրջանակներում:

3. Ծրագրում անդրադարձ չկա նախընթաց ժամանակաշրջանի, հատկապես նախորդ կառավարության ծրագրով հայտարարված նպատակների, գերակայությունների և ձեռնարկված միջոցառումների կատարմանը: Սա առավել արդիական է ներկայումս, երբ, ըստ էության, չի փոխվել կառավարություն կազմած (2018թ. մայիս) քաղաքական ուժը, կառավարության ղեկավարն ու անդամների մեծամասնությունը, մինչդեռ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա համար կառավարությունը պարտավոր է Ազգային ժողով ներկայացնել իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

4. Հակառակ կառավարության հաշվետվողականության և պատասխանատվության վերաբերյալ իշխող ուժի բազմիցս հնչեցված մոտեցումների՝ ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և պարբերաբար հաշվետու չլինելու մոտեցմամբ: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ: Մինչդեռ կառավարության ծրագրի սոցիալական, տնտեսական, մշակութային և, ի վերջո, քաղաքական նշանակությունը ոչ միայն երկրի անվտանգ և կայուն զարգացմանը հիմնաքարային դերակատարություն ունենալն է, որը նույնպես բացակայում է, այլև այն, որ ծրագիրը պետք է ունենա հստակ սահմանադրաիրավական բովանդակություն: Վերջինս բխում է ինչպես Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ կառավարության և պետական կառավարման համակարգի կոնկրետ լիազորություններից, պարտականություններից, այլ նաև ներկա պայմաններում երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներից, հանրության կողմից քաղաքականության նկատմամբ պահանջներ ներկայացնելու և քաղաքական պատասխանատվության ենթարկելու բացառիկ իրավունքից: Այնպես է մտածվել, որ հասարակությունը զերծ մնա իր այդ իրավունքը ժամանակ առ ժամանակ իրականացնելու հնարավորությունից: Ընդհանրապես, փորձ է արվել խեղաթյուրել նաև կառավարության ծրագրի իրավական նշանակությունը, այն ի վերջո նորմատիվ իրավական ակտով հաստատվող, վարքագծի նորմեր պարտադրող փաստաթուղթ է:

5. Կառավարության ծրագրում ամրագրված հիմնական ուղենիշներում առաջնահերթ նպատակ համարելով «Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելը», դրան հասնելու համար առանցքային նշանակության կետերից մեկը համարվել է Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը։ Սա գլխիվայր շուռ եկած ձևակերպում է այն առումով, որ առանց Արցախի հարցի լուծման հնարավոր չէ տնտեսության զարգացումը: Սա հայության մեծամասնության կողմից բազմիցս մերժված մոտեցում է: Ավելին՝ հայ ժողովրդի կենսական շահը կարող է ապահովել «Զարգանալ՝ չզիջելով» սկզբունքի լիարժեք գործադրումը, որի վերաբերյալ ծրագրում պետք է նախատեսվի համապատասխան դրույթ, և որից պետք է ածանցվեն ոլորտային բարեփոխումները։

6. Ծրագրում գերիշխում են լոզունգային բնույթի հայտարարությունները, որոնք ավելի շատ հիշեցնում են ցանկություններ և ամբոխահաճո արտահայտություններ՝ չներառելով դրանք իրականացնելու կամ դրանց հասնելու մեխանիզմներ կամ առնվազն հիմնական սկզբունքներ:

7. Ծրագիրը պարունակում է ներքին հակասություններ ունեցող մտքեր: Իսկ առանձին դեպքերում ծրագրով հայտարարված մոտեցումները չեն համապատասխանում գործադրվող քայլերին: Օրինակ` մի կողմից նշվում է տնտեսական «հեղափոխության», ծայրահեղ աղքատությունը վերացնելու, սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծելու կառավարության հանձնառության մասին, մյուս կողմից՝ տնտեսական աճը նախատեսվում է 5%-ի չափով՝ չներկայացնելով տնտեսության կառուցվածքային վերափոխման սցենարը և այլն: Այլ օրինակ` նշվում է կառավարության տարբեր կառույցների ծրագրային մոտեցումները չափելի արդյունքներով գնահատելու անհրաժեշտության մասին, սակայն նույն կառավարության ծրագիրը, ինչպես նշվեց վերևում, չի բավարարում այդ պահանջին: Կամ, թեև խոսվում է պետական ինստիտուտների գործառույթների, լիազորությունների, ծախսարդյունավետության և պատասխանատվության համաչափության մասին, սակայն նույն կառավարության կառուցվածքային փոփոխություններն իրականացվում են առանց այս պահանջները ներկայացնելու:

8. Ծրագրում բացակայում են զարգացման սպառնալիքներն ու խնդիրները, մինչդեռ կարևոր է կատարել անկախության տարիներին երկրի (տնտեսության) զարգացման ախտաճանաչում, ինչը հնարավորություն կտա վեր հանել հիմնական խնդիրները, արատները և մատնանշել դրանց պատճառները: Վերջիններս թույլ կտան գնահատել և ըստ առաջնահերթությունների ներկայացնել Հայաստանի տնտեսական անվտանգության սպառնալիքները: Օրինակ՝ տնտեսության ներկա կառուցվածքի պայմաններում արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը հատել է թույլատրելի սահմանը, ներքին սպառման մեջ ներմուծման տեսակարար կշիռը 50%-ից ավելի է, ինչպես նաև այնպիսի կարևոր սպառնալիքներ, ինչպիսիք են արտագաղթը, կապիտալի արտահոսքը, վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը, ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների ծավալը, գիտական հետազոտություններին ուղղված ծախսերը, գործազրկության մակարդակը և այլն: Ուստի կարևոր է ներկայացնել սպառնալիքների ամենակարևոր խմբերը և դրանց կրճատմանն ուղղված քայլերը: Օրինակ՝ սոցիալական սպառնալիք` աղքատություն, թշվառություն (սոցիալական օգնություն – կրթություն – աշխատանք), ժողովրդագրական սպառնալիք` արտագաղթ (մարդկային ռեսուրսների հաշվառում, ինքնազբաղվածության խթանում, սոցիալական արդարության սկզբունքի կիրառում), ինտելեկտուալ սպառնալիք` «ուղեղների արտահոսք», գիտական ներուժի փոշիացում (գիտության և կրթության համակարգի որակական փոփոխություններ, գիտության նյութականացում, գիտական գործունեության խթաններ):

9. Ծրագրային հազվագյուտ ցուցանիշները փոխշաղկապված չեն: Մինչդեռ բնակչության թվաքանակը քսան տարում հինգ միլիոնից ավելիի հասցնելու նպատակ ունեցող իշխող ուժը, ինչը գնահատելի է, պետք է հստակ և չափելի ցուցանիշ-ուղենիշներ մշակի: Ըստ որում՝ դրանք պետք է միմյանց հետ համաձայնեցված լինեն: Օրինակ՝ այդ ցուցանիշն անիրագործելի է տարեկան ընդամենը 5 տոկոս տնտեսական աճի պայմաններում: Բացի դրանից՝ վերջնանպատակի համար ընտրված ցուցանիշները պետք է տրոհվեն ենթացուցանիշների՝ յուրաքանչյուր տարվա համար:

10. Հստակ չէ, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու արդյունքային ցուցանիշների վրա հիմնված ծրագրային բյուջետավորման անցնելու ուղղությամբ։ Ծրագրում բացակայում են Սահմանադրության 154-րդ հոդվածով ամրագրված՝ ֆինասատնտեսական, վարկային և հարկային միասնական (որպես ամբողջություն), պետական պարտքի, ինչպես նաև պետական սեփականության կառավարման ոլորտներում կառավարության քաղաքականությունները:

11. «Արցախի Հանրապետություն» պաշտոնական անվան փոխարեն ամենուր օգտագործված է «Արցախ» բառը, ինչը չի բնութագրում ինքնիշխան պետությանը` Արցախի Հանրապետությանը։

12. Հարկ է արձանագրել, որ ամբողջ ծրագրում չի գտնվի որևէ հաստատում, որ այս կամ այն ուղղությունը, ծրագիրը կամ գործողությունը ծառայելու է ազգային արժեհամակարգի ձևավորմանը, ազգային պետության կայացմանը։

13. Հետագայում, հստակ չափորոշիչների վրա հիմնված կառավարության ծրագիր ունենալու համար, անհրաժեշտ է օրենքով սահմանել կառավարության ծրագրին ներկայացվող պահանջները։

Ոլորտային գնահատումները հաջորդիվ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company