ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելոյթներ

Անկեղծության ու խոստովանության պահ

18 Փետրվար 2019 Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանի խոսքը Ա. Մկրտչյանի 60 ամյակին նվիրված միջոցառմանը:

Արթուր Մկրտչյանի 60 ամյակին նվիրված միջոցառումը անկեղծության ու խոստովանության երեկո է։

Այդպես էր 10 տարի առաջ, երբ տոնում էինք ընկ. Արթուրի 50 ամյակը, այն հազվադեպ օրերից, երբ ճշմարտությունը ստվերում էր կեղծիքին, երբ ազնվությունն ավելի գերադասելի էր դառնում, երբ շողոքորթներն ասելիք չեն ունենում, երբ իրական պատմությունն ողողվում է ամենուր։ Կարելի է երկար խոսել՝ չդիմակայելով զգացմունքների պոռթկմանը։ Բայց տրված հնարավորությունը թելադրում է լինել կոնկրետ՝ առարկայական, խոսել ըստ էության, կամաց-կամաց բացելով ոչ վաղ անցյալի պատմության փակված վարագույրը, սրբելով այն թանձր փոշին, որի տակ թաքնված են իմ սերնդակիցների չխամրած հիշողությունները, երևան հանել այն դեպքերն ու դեմքերը որոնց մասին գիտակցաբար ժամանակավորապես լռեցինք, բայց չմոռացանք։

Այսօր բացառապես պիտի խոսենք Արթուր Մկրտչյանի մասին, մեր նորօրյա ազատագրական պայքարի ծնունդ Արթուր Մկրտչյանի, ով այդպես էլ մնաց, որպես Արցախի հանրապետության պետականություն կերտողի խորհրդանիշ։ Մեր Անկախ հանրապետության առաջին նախագահ, այո, առաջին ընտրված նախագահ Արթուր Մկրտչյանի մասին, այն Արթուրի, ով լինելով ՀՅ Դաշնակցության անդամ, ընտրվելով Գերագույն խորհրդի նախագահ, գերադասեց պետական ամենաբարձր ամբիոնից հայտարարելու, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, որպեսզի դառնա բոլորի նախագահը։

Մենք այսօր խոսում ենք այն Արթուրի մասին ով զինվորական հակումներ չունենալով, գերագույն գլխավոր հրամանատար հանդիսանալով հանդերձ, այդպես էլ գերադասեց իր ուսերին չկրել զինվորական կոչումներ, ոչ էլ զինվորական համազգեստը դարձրեց ժամանակներին «մոդայիկ» դարձած հագ ու կապ։ Այն Արթուրի, որ այդպես էլ առ այսօր չարժանացավ պետական ամենաբարձր կոչումի ու պարգևի, արժանացավ ավելիին՝ ազնիվ ու պետական մտածելակերպով Առաջնորդի կոչումին։

Տեղին է այստեղ հիշել մեր մեծերից Ավետիս Ահարոնյանի խոսքերն ուղղված Զորավար Անդրանիկին.

՛՛Միշտ էլ ցավ ունեցա Անդրանիկի ուսադիրների համար: Ազգային հերոսները պաշտոնական փայլ ու պատվից միշտ պետք է ազատ մնան: Հարգանքն ու պաշտամունքը, որ ժողովուրդն է փռում իր ընտրյալների ոտքերի առջև, մշտական և անուշաբույր խնկարկություն է: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստիճան չի կարող այն փոխարինել:

Սասունի արծիվը զորավարության պատվանշանների պետք չուներ: Հայ ժողովուրդն իր հոգում նրան շատ ավելի բարձր պատվանդանի վրա էր դրել, քան կարող էր հասնել որևէ զորավար՛՛:

Այդպիսին է նաև Արթուր Մկրտչյանը:

Մենք պիտի խոսենք այն առաջնորդ Արթուր Մկրտչյանի մասին, ով մեր ժողովրդի համար ամենածանր ժամանակներում չխուսափեց իր ուսերին պատասխանատվություն վերցնելուց, համոզված լինելով, որ բոլորը կառաջնորդվեն իր նման անաղարտ զգացումներով, չպատկերացնելով նույնիսկ իր նկատմամբ հնարավոր խափանարար քայլերի մասին, որ կարող էին ձեռնարկել իր երբեմնի թիմակիցներն ու ազատագրական պայքարի առաջնորդներ հռչակվածները չգիտակցելով, որ դա ուղղված է նորանկախ Արցախի պետության դեմ։

Մենք պիտի խոսենք հրապարակախոս և իր ունկնդիրների սիրտը շահած Արթուրի մասին, այն փոքրամարմին, բայց մեծ ոգու տեր Արթուրի, որ խորհրդային ու համայնավարական մտածելակերպ ունեցող մասսաների մեջ իր խոսքով կարողացավ արթնացնել ազգային պատկանելիության ու ազատագրական պայքարին պատրաստ բջիջները` շահելով նրանց վստահությունը։ Այն ռամիկ ու չարքաշ ընտանիքի զավակ Արթուրի, ով կարողացավ իր մեջ ներդաշնակել Դիզափայտի ժեռ ու ապառաժ բարձունքների ու Արաքսի դաշտավայրի բնական հարստությունն ու բնության ոգին, հայ ժողովրդի կենցաղը, ավանդույթներն ու սովորույթները՝ հավակնելով դառնալ հայ ազգագրության ճշմարիտ գիտակ։

Մենք պարտավոր ենք խոսել այն Արթուրի մասին, ով իր բարոյական կերպարն առավել արժևորեց իր օրինակելի ընտանիքով։ Այդպես էլ ընտանիքի համար բարոյականութունն ու համեստությունը թողնելով որպես ամենամեծ ժառանգություն … Կարելի է շարունակել:

Ժամանակն ու պատմությունը մեծ դասեր ունեն։ Պատմությունը ժամանակի ընթացքում երբեմն դիտավորյալ մոռացվում է, երբեմն կեղծվում։ Ներկա ժամանակի պատմությունը դա մենք ենք՝ մեր անցած ուղիով ու արժեհամակարգով։ Մենք պարտավոր ենք երևան հանել իրական և ճշմարիտ պատմությունը։

Խոստովանության ու անկեղծության այս երեկոյին ինձ մնում է համեստորեն և անկեղծ սրտով շնորհավորել ընկ. Արթուրի տարեդարձը, հավաստիացնել ներկաներին ու բոլոր նրանց, ովքեր խորությամբ ու անաչառությամբ են ընկալելու իմ ահազանգերը, որ մենք հավատարիմ ենք այն բարձր ու վեհ գաղափարներին, որ դավանում էր Արթուր Մկրտչյանը։

ՀՅ Դաշնակցության մեծ ընտանիքի անունից ինձ վերապահված է շնորհավորել Արցախի հանրապետության իշխանություններին, Արթուր Մկրտչյանի հարազատներին ու գաղափարակից ընկերներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակի առիթով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company