ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 4)

21 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3):

Տնտեսական քաղաքականություն

1. Անվիճելի է՝ տնտեսական հիմնարար վերափոխում (իշխող ուժի տերմինաբանությամբ՝ «հեղափոխություն») անհրաժեշտ է՝ հաշվի առնելով տնտեսական, սոցիալական և քաղաքական այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև: Սակայն տնտեսական վերափոխումը հնարավոր է իրականացնել միայն արմատապես փոխելով Հայաստանի վերանկախացումից հետո` նեոլիբերալիզմի սկզբունքների համատեքստում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Դատելով կառավարության ծրագրից, կառավարության վերջին ամիսների գործունեությունից և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարություններից՝ կառավարությունը շարունակելու է «փոքր կառավարության» քաղաքականությունը՝ նվազեցնելով պետական ծախսերը՝ հանրային ծառայությունները արտապատվիրակելով մասնավոր ընկերությունների: Արդեն իսկ այսօր Հայաստանում պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերությունը գրեթե կրկնակի փոքր է տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏԶՀԿ) երկրների ցուցանիշից: Դատելով կառավարության հայտարարած քաղաքականությունից՝ այդ հարաբերությունը է՛լ ավելի է փոքրանալու: «Փոքր կառավարությունը» կարճաժամկետ կտրվածքով կարող է մեղմել հանրային ֆինանսների վրա ճնշումը, սակայն միջին և երկարաժամկետ կտրվածքով դանդաղեցնելու է տնտեսական աճը: Իրար հաջորդած կառավարությունները փոքրացրել են պետական ծախսերը՝ ակնկալելով, որ մասնավոր հատվածն իր վրա կվերցնի հանրային հատվածին հատուկ որոշակի գործառույթներ: Սակայն մասնավոր հատվածի ոչ բավարար զարգացածության աստիճանը չի նպաստել այդ գործառույթների պատշաճ իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, նվազեցնելով պետական ծախսերի մակարդակը, պետությունը նվազեցրել է որոշակի ծառայությունների տրամադրման մակարդակը, ինչը, ծառայությունների որակի նկատմամբ հանրային պահանջի աճին զուգընթաց, մեծացրել է հանրության դժգոհությունը կառավարությունից և հանրային ծառայություններից՝ մեծացնելով այդ ծառայությունները բարելավելու հանրային ճնշումը: Այսպիսով՝ առաջացել է «կախարդված մի շրջան», երբ հանրային ծառայությունների որակի բարելավման հիմնավորմամբ որոշ հանրային ծառայություններ մասնավորեցվել կամ պատվիրակվել են մասնավոր հատվածին, սակայն հանրային հատվածի ձախողման պատճառով ծառայություններ կա՛մ ընդհանրապես չեն տրամադրվել, կա՛մ տրամադրվել են այնպիսի մակարդակով, որը չի համապատասխանել հանրության ակնկալիքներին։ Լրացուցիչ ճնշումը հանգեցրել է հանրային ծառայությունների արտապատվիրակման նոր գալարի՝ էլ ավելի մեծացնելով հանրային հատվածից հասարակության դժգոհությունը: Հանրագումարում նվազել է փոքր կառավարության կողմից իրականացվող հանրային քաղաքականության որակը, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու կառավարության ունակության վրա:

2. Իհարկե գովելի է, որ կառավարությունը տնտեսական աճ ապահովելու համար «կիրառելու է համապատասխան գործիքակազմ՝ տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանելու համար», կամ խթանելու է «ֆինանսական ծառայությունների ավելացումը», «կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումը», նվազեցնելու է «բանկային վարկա­վորման խոչընդոտները», նպաստելու է «մասնավոր հատվածում վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը» կամ «որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման ծրագրերին պետական աջակցություն» է ցուցաբերելու։ Այո, նշված գործողությունները տնտեսության խթանման «ստանդարտ հավաքածուի տարրեր են», որոնք որևէ մեկի կողմից չեն կարող կասկածի տակ դրվել, սակայն տնտեսական աճի խթանման այս կրավորական մոտեցումն ու ստանդարտ քայլերը ի զորու չեն տնտեսական անհրաժեշտ զարգացում ապահովել: Իրական տնտեսական հեղափոխություն իրականացնելու և ներառական աճ ապահովելու համար պետությունը պետք է առավել ակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնի՝ վերացնելով «շուկայի ձախողումները» և, ըստ անհրաժեշտության, իր վրա վերցնելով տնտեսական զարգացման «շոգեքարշի» դերը:

3. Կառավարության տնտեսական քաղաքականությունը կենտրոնացած է տնտեսական աճ ապահովելուն և որևէ կերպ չի անդրադառնում տնտեսական աճի արդյունքների բաշխման հիմնախնդրին: Չնայած կառավարության ծրագրում խոսվում է ներառական տնտեսական աճի և «տնտեսական արդյունքի առավել հավասարաչափ» բաշխման մասին, սակայն տնտեսական զարգացման առաջարկվող մոդելը չի կարող նպաստել աճի ներառականությանը և սոցիալական արդարությանը: Իհարկե «տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ», և «տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն ավելի մեծ թվով քաղաքացիներ», սակայն ներառական տնտեսական աճը, գոնե ըստ ՏԶՀԿ-ի և ՄԱԿ-ի, ենթադրում է տնտեսական աճի արդար բաշխում հասարակության անդամների միջև, ինչի մասին կառավարության ծրագրում խոսք չկա: Մինչդեռ հենց արդարացի բաշխումն է սոցիալական պետության տարբերակիչ հատկանիշը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության, «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։

4.Նախընթաց տարիներին, այդ թվում` 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, Հայաստանի տնտեսությունը շարունակական աճ է արձանագրել: Սրան զուգահեռ ավելացել է հասարակության տարբեր շերտերի միջև եկամուտների բևեռացումը. հարուստների և աղքատների միջև անդունդը գնալով խորանում է: Տնտեսական աճը բարեկեցության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Որպեսզի ապահովվի անհատի և հասարակության բարեկեցությունը, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի արդյունքից օգտվի ամբողջ հասարակությունը, աճն իր վրա զգա ամեն անհատ, ամեն ընտանիք: Համախառն ներքին արդյունքի մեխանիկական աճը չի կարող և երբեք չի հանգեցրել համընդհանուր բարեկեցության աճի, քանի որ արդյունքն արդարացիորեն չի բաշխվել հասարակության անդամների միջև, ուստի կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ: Սակայն իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը, ընդհակառակը, մեծացնում է հարուստների և աղքատների միջև անդունդը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մեկ ընդհանուր տոկոսադրույքով եկամուտը հարկելուն և սպառման (անուղղակի) հարկերը բարձրացնելուն:

5. Ողջունելի է կառավարության ձգտումը առաջիկա հինգ տարիներին՝ «Հայաստանի Հանրապետությունում կառուցել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն»: Համակարծիք ենք, որ «տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության և հովանավորչության բացառման պայմաններում», իսկ «տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ», և «զբաղվածությունը քաղաքացուն պետք է երաշխավորի արժանապատիվ եկամուտներ»։ Կարևոր են նաև կառավարության ջանքերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության խրախուսմանը, արտահանման խթանմանը և մասնավոր հատվածի մրցունակության և աշխատուժի արդյունավետության բարձրացմանը: Սակայն համադրելով այս նպատակները տնտեսական քաղաքականության գործում պետության մասնակցության ձևաչափի վերաբերյալ ներկայացված մոտեցումների հետ, դրանք դառնում են անհույս: Մասնավորապես, ընդունելի չէ կառավարության կրավորական կեցվածքը, որը կառավարության դերակատարությունը սահմանափակում է «համախառն ազգային արդյունքի ձևավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար» պայմաններ ստեղծելուն:

6. Անբավարար է արդար մրցակցության ապահովմանը միտված կառավարության քաղաքականությունը և մենաշնորհների դեմ պայքարը: Ասել, թե «կառավարությունն ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով», հավասարազոր է ոչ մի բան չասելուն, քանի որ տնտեսական մրցակցության մասին խոսում են աշխարհի բոլոր երկրների բոլոր կառավարությունները: Չնայած, համաձայն ՀՀ կառավարության հավաստիացումների, Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, այլ կան միայն խոշոր սեփականատերեր, տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը դեռևս չի կազմաքանդվել. քիչ թե շատ եկամտաբեր յուրաքանչյուր ոլորտում գերիշխում է մեկ կամ մի քանի խոշոր ընկերություն: Տարբեր ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը և մրցակցության ինտենսիվության բարձրացմանը միտված կառավարության քայլերը նկարագրելու փոխարեն՝ կառավարությունը գերադասել է նկարագրել Համաշխարհային բանկի Doing Business–ի բաղկացուցիչ տարրերը, որոնք ազատորեն հասանելի են Համաշխարհային բանկի կայքում:

7. Ներդրումային քաղաքականության սակավ մոտեցումներում որոշակիորեն շեշտադրում են օտարերկրյա ներդրումները, ինչն անշուշտ կարևոր է, սակայն խթանման կարիք ունեն նաև ներքին ներդրումները: Պետք է անցնել նախահարձակ ներդրումային քաղաքականության․ առավել կարևոր ոլորտներում սկսել ներքին ներդրումներից՝ ստեղծել այդ ոլորտի համար բարենպաստ միջավայր, գտնել գործընկերներ արտերկրից: Մասնավորապես, ներդրումային ծրագրերում ներգրավել ԵԱՏՄ-ից Իրան և ԵՄ և հակառակ ուղղություններում շահագրգիռ կողմերի՝ Հայաստանը դիտարկելով նաև որպես այս եռանկյունու համար համատեղ արտադրություններ կազմակերպելու և համատեղ ծրագրեր իրագործելու համար առավել նպաստավոր միջավայր, լայնորեն խթանել նաև այլընտրանքային ներդրումները: Ներդրումային քաղաքականության մեջ բացակայում են այնպիսի կարևորագույն ինստիտուտների դերը, ինչպիսիք են բիզնես օմբուցմենը, սուվերեն ներդրումային հիմնադրամը, ներդրումների ապահովագրական համակարգը և այլն:

8. Անհասկանալի է կառավարության մոտեցումը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Կառավարության ՓՄՁ խրախուսման ողջ քաղաքականությունը նկարագրված է ընդամենը 134 բառով և սահմանափակված է «ստանդարտ դեղատոմսով»: ՓՄՁ զարգացման հիմնական խոչընդոտներից են շուկաներում գերիշխող դիրքեր ունեցող խոշոր ընկերությունները, մինչդեռ այս խնդրին կառավարությունը չի անդրադարձել: Չնայած կառավարությունը հայտարարում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունն իր առաջնահերթություններից է, սակայն շրջանառության հարկի շեմի իջեցումը որևէ կերպ չի կարող նպաստել ՓՄ ձեռնարկությունների զարգացմանը: Միկրոձեռնարկությունների ներառումը ՓՄՁ գլխագրի ներքո նույնպես ընդունելի չէ, քանի որ միկրոձեռնարկությունները հիմնականում ինքնազբաղվածություն են ապահովում և, որպես այդպիսին, նույնիսկ ձեռնարկություններ չեն:

9. Հիմնական մակրոգործոն է դիտվում արտահանման շեշտակի ավելացման ճանապարհով ՀՆԱ-ի աճի ապահովումը: Համարժեք կարևորված չեն ներքին տնտեսական ներուժի ոչ լիարժեք օգտագործումը և գործադրման առարկայական հնարավորությունները, այդ թվում՝ ներմուծման փոխարինումը (օրինակ՝ պետական գնումներում նախապատվությունը հայրենական արտադրանքին տալով), ներքին սպառողական պահանջարկի խթանումը (օրինակ՝ ցածր եկամուտները առաջանցիկ աճի ապահովման, պետական ներդրումների ավելացման, առանձին ոլորտներում արտադրական շրջափուլը ամբողջականացնելու, Արցախի հետ տնտեսական կոոպերացիոն կապերը խորացնելու և հնարավոր այլ ձևերով): Տնտեսական աճի այս մոդելը նախ ռիսկային է՝ պայմանավորված տնտեսական օբյեկտիվ մի շարք գործոններով․ արտաքին տնտեսական գործոններից՝ ներքին տնտեսության կախվածության ենթադրվող աճ, սոցիալ-քաղաքական այս իրավիճակում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների որոշ սահմանափակումներ, տնտեսության ներքին պոտենցիալն առավելագույնս գործադրելու համար պետության անհրաժեշտ ուղղակի մասնակցության անորոշություն, տնտեսական ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակ և բարելավման բարձր ռիսկեր, այդ թվում՝ արտաքին աղբյուրներից մեծ ծավալի վարկավորման անհրաժեշտություն, բնական մենաշնորհներ ունեցող սուբյեկտների կողմից սեփական ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային վարքագծի անորոշություններ, գազի, էլեկտրական էներգիայի և ջրի սակագների բարձրացման անորոշություններ: Այս թեզի իրագործումը էական ռիսկեր է պարունակում նաև աշխարհաքաղաքական առկա մարտահրավերների տեսանկյունից․ ազգային հարցերում զիջումների պարտադրանք՝ նաև արտաքին տնտեսական ներազդմամբ, պատերազմական վիճակ և ռիսկեր, փակ սահմաններ, տարածաշրջանում լոկալ և գլոբալ շահերի կոնֆլիկտներ և կոմպլեմենտար քաղաքականության ռիսկեր:

10. Հիմնական նպատակադրումները ներառում են հանրության բոլոր շերտերին հուզող սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ ներառական զարգացման ճանապարհով: Սակայն բարեփոխումների համար առաջարկվող հավաքական լուծումները հետևողականորեն ունեն ազատ շուկայական կարգավորման գաղափարական հենք, որոնց սկզբունքային անհամատեղելիությունը բազմիցս փաստված է համաշխարհային տնտեսության, ինչպես նաև անկախացումից հետո մեր երկրի զարգացման պատմությամբ:

11. Հմտորեն քողարկված է սոցիալական և տնտեսական զարգացման գործում պետության ուղղակի մասնակցության և պարտավորությունների շրջանակը, հատկապես սոցիալական խորացող կոնկրետ խնդիրների լուծումների համատեքստում՝ խրոնիկ գործազրկություն և աղքատություն, ներառյալ՝ աշխատողների շրջանում աղքատության բարձր մակարդակ, տարածքային զարգացման անհամաչափություն, ժողովրդագրական ճգնաժամի հանգեցնող խնդիրներ:

12. Հատկանշական է, որ կառավարությունը գերկենտրոնացված ապրանքային շուկաներում (շաքարավազ, ալյուր, ձու, ձեթ, կարագ, բենզին, դիզելային վառելիք և այլն) մրցակցային դաշտի բարելավումը բացառապես պայմանավորում է ազատ մրցակցային պայմանների առկայությամբ: Այսինքն՝ եթե թույլատրվի, որ բոլորը ապրանքներ բերեն, վաճառեն, ապա մրցակցային տնտեսություն կունենանք՝ մոռանալով, որ խոշոր տնտեսավարողների հետ փոքր և միջին բիզնեսը չի կարող մրցակցել հավասար պայմաններում:

13. Կառավարության ծրագրում զբոսաշրջության զարգացումը հիմնականում հիմնված է «թավշյա հեղափոխության» ստեղծած իմիջի վրա, ինչը, անշուշտ, չի կարող նպաստել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը և մատուցվող ծառայությունների մատչելիությանը:

14. Ոչ մի թիվ, թե տարեկան կտրվածքով որքան է նախատեսվում զբոսաշրջիկների աճի տեմպը, և ինչ քայլեր են ձեռնարկում համապատասխան ենթակառուցվածքներ ու տուրիզմ խրախուսող քայլեր ապահովելու ուղղությամբ։

15. Ռազմարդյունաբերության ոլորտից բացի, ամրագրված չեն պետության ուղղակի մասնակցային և պետական ներդրումների իրականացման պարտավորություններ սոցիալական ներառական զարգացման օբյեկտիվ ներուժ ու անհրաժեշտություն ունեցող առաջնային աճի մի շարք այլ բևեռներում և հատկապես այն բնակավայրերում, որտեղ դեռևս առկա տնտեսական բարձր ռիսկը և ցածր հետաքրքրությունները օբյեկտիվորեն չեն ապահովում մասնավոր ներդրումներ: Ասենք, օրինակ՝ ՓՄՁ ոլորտ, զբոսաշրջություն, աշխատաշուկայում ներառման առանձնահատուկ դժվարություններ ունեցող անձանց խմբերի և խոցելի առանձին բնակավայրերում սոցիալական ձեռնարկատիրություն, նաև՝ տնաշխատության հենք ունեցող վերամշակող արտադրություններ, տեքստիլ:

16. Ամփոփելով «Իմ քայլը» դաշինքի կողմից ձևավորված, ըստ էության միակուսակցական կառավարության ծրագրում արտացոլված տնտեսական քաղաքականությունը՝ այն գնահատում ենք ժամանակի մարտահրավերներին ոչ համապատասխան: Նեոլիբերալ գաղափարախոսության տարրեր պարունակող կրավորական տնտեսական, ինչպես նաև հանրային ծառայությունների մասնավորեցման և արտապատվիրակման քաղաքականությունը չի կարող Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև առաջացած անդունդը և վտանգելու է հասարակության համերաշխությունը:

Շարունակելի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company