ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել

21 Փետրվար 2019

Տարիներ շարունակ գործել է Ալեքս Հոլդինգը, որը զբաղվել է մի քանի տարբեր գործունեություններով` սուպերմարկետների ցանց, ալրաղաց, առաջին անհրաժեշտության ապրանքների (ալյուր, ձեթ, կարագ և այլն), պարարտանյութի ներմուծում, մեծածախ առևտուր և այլն: Ընկերությունն իր մեջ ընդգրկում է ներմուծում-արտադրություն-մեծածախ-մանրածախ ամբողջական շղթան, ինչի հետևանքով առաջացնում է անհավասար մրցակցային միջավայր. փոքր և միջին բիզնեսը՝ մեծածախ և մանրածախ շուկայից դուրս է մղվում: Բացի այդ, այս իրավիճակը հնարավորություն է տալիս ներմուծողներին, որպեսզի օրինականացնեն («մաքրեն») իրենց ստվերային մեծածախ վաճառքը՝ սեփական խանութներով իրացում ցույց տալու միջոցով։

2018 թվականին Ալեքս Հոլդինգ ընկերությունից թվով 7 կազմակերպություններ են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը զբաղվել է մեկ հստակ գործունեությամբ. օրինակ ալրաղացը սկսել է գործել Բաղրամյան ՍՊԸ-ի տակ: Որպեսզի գնահատենք Ալեքս հոլդինգի հարկային վճարումների դինամիկան 2017-2018 թվականների ընթացքում, ապա պետք է վերցնենք 2017 թվականի Ալեքս Հոլդինգի կատարած վճարումները և համեմատենք 2018 թվականի այդ 8 ընկերությունների (Ալեքս հոլդինգ+7) կատարած վճարումների հետ, քանի որ այս 8 ընկերությունները իրականացրել են այն նույն գործունեությունները, որոնք նախորդ տարի` 2017 թվականին Ալեքս հոլդինգը իրականացրել է միայնակ: Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը, որ 2017 թվականին Ալեքս հոլդինգը միայնակ վճարել է 21.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ արդեն 2018 թվականին 8 ընկերությունները (Ալեքս հոլդինգ+7) բյուջե են վճարվել 22.9 մլրդ ՀՀ դրամ: Առաջին հայացքից թվում է, որ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունները ավելացրել են իրենց վճարած հարկերը 1.4 մլրդ (22.9-21.5) ՀՀ դրամով, բայց իրականում այդքան այդպես չէ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտ ամսին՝ ժողովրդական շարժումից առաջ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով թիվ 4 վերլուծությունը (maroukhianfoundation.org), ըստ որի՝ Հայաստանի խոշոր սուպերմարկետներում մսի, մրգի և բանջարեղենի իրացումը հիմնականում կազմակերպվում է իրենց տարածքում գրանցված անհատ ձեռնարկատերի և/կամ փոքր ընկերությունների միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց ապահովել մրցունակ գներ նաև այդ ապրանքների դեպքում: Այսինքն՝ մսի, մրգի և բանջարեղենի դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չեն վճարում (Տե՛ս էջ 13): Արդեն հունիս ամսին ՀՀ ԱԱԾ-ի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում՝ արձանագրվել է, որ Ալեքս Հոլդինգը իր Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում գյուղմթերքի և այլ ապրանքների իրացումը իրականացրել է

461 ԱՁ-ների միջոցով, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 40 մլրդ ՀՀ դրամ: Այս ԱՁ-ները, 20 տոկոս ավելացված արժեքի հարկի փոխարեն, վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ, ինչի արդյունքում պետական բյուջե քիչ էր վճարվել մոտ 8 մլրդ ՀՀ դրամը:

Փաստացի ունենք հետևյալ իրավիճակը, որ 2017 թվականի Ալեքս Հոլդինգի իրացման մեջ ներառված չի եղել գյուղմթերքի և այլ ապրանքների շրջանառությունը, իսկ արդեն 2018 թվականի 8 ընկերությունների (Ալեքս Հոլդինգի+7) իրացման մեջ ներառվել է նաև գյուղմթերքի և այլ ապրանքների շրջանառությունը (մոտ 40 մլրդ ՀՀ դրամ), սակայն 2018-ին 2017 թվականի համեմատ ավել է վճարվել ընդամենը 1.4 մլրդ ՀՀ դրամ:

Այսպիսով՝ 2018 թվականի ընթացքում Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունների կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել: ՀՀ կառավարությունը պետք է շարունակաբար իրականացնի և հրապարակի առանձին ուղղություններով ստվերային ռիսկերի վերլուծություններ, ինչը թույլ կտա գնահատել տնտեսական իրական ներուժը և անհարկի չբարձրացնել անուղղակի հարկերի դրույքաչափերը՝ նպաստելով գների աճին:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company