ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 8)

26 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3),(բաժին 4),(բաժին 5), (բաժին 6), (բաժին 7)

Կրթություն և գիտություն

1. Ծրագրում կրթությունը դիտված է որպես սոցիալ-տնտեսական զարգացման հենասյունային մակրոգործոն, սակայն այս մոտեցման լիարժեքությունը, ներառական զարգացման, հատկապես՝ մեր երկրում կրթության բոլոր ձևերի հասանելության ապահովման տեսանկյունից, օբյեկտիվորեն պահանջում է, որ այն բնակչության համար լինի անվճար՝ պետական ամբողջական ֆինանսավորմամբ:

2. Արձանագրենք, որ ծրագրի այս հատվածում կան դրույթներ, որոնց իրագործումը խրախուսելի է: Պետք է փաստել նաև, որ վերջիններս հիմնականում վերցված են նախկին ծրագրերից։ Օրինակ՝ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ դուալ կրթական համակարգի ընդլայնումը, ֆինանսական և գործառնական ուսումնառության ծրագրերի զարգացումը որոնք ներդրվել են 2017-2018 ուսումնական տարվանից: Խրախուսելի է 2010 թվականից գործադրվող բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով ապահովելու ծրագրի պահպանումը: Նույնը վերաբերում է նաև դպրոցական կառավարման բարելավված համակարգի, փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելների ներդրումը, միջին մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացումը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծումը և այլն:

3. Ծրագրում առկա են մի շարք անորոշ ձևակերպումներ և գաղափարներ, որոնց իրականացման մեխանիզմները, սկզբունքները և գործիքակազմը հստակեցման և որոշակիացման կարիք ունեն։ Մասնավորապես դպրոցները զարգացման կենտրոնների վերածելու շրջանակում նախ անհրաժեշտ է ծրագրի կենսագործման գնահատման վերլուծություն կատաարել՝ հստակեցնելու գաղափարի նյութատեխնիկական բազան, հատկապես երբ ծրագրում խոսք չկա դպրոցաշինության, դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին։

4. Հանրակրթության ոլորտում, առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը, ոչինչ չի ասվում ազգային և հայրենասիրական դաստիարակության մասին: Մեր կարծիքով՝ սա առանցքային թերացում է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել:

5. Շրջանառության մեջ է դրվել «Մանկավարժի վարքականոն» կոչվող փաստաթուղթը։ Չանդրադառնալով վերոհիշյալի առնչությամբ էթիկայի դաշտում հնչած քննադատություններին՝ ցանկալի պիտի լիներ, որ կառավարությունը ոլորտի աշխատավարձի բարձրացում նախատեսեր, ինչպես նաև կարևորեր ուսուցիչների պատրաստման, զարգացման և մասնագիտական առաջընթացն ապահովող ծրագրերը։

6. Հանրակրթության ոլորտում պետք էր արձանագրել սփյուռքահայ կրթօջախներին աջակցելու, դասագրքերով ապահովելու, սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստելու անհրաժեշտությունը:

7. Միջին մասնագիտական կրթության ոլորտում նախանշված ողջունելի դրույթների հետ մեկտեղ անհրաժեշտ էր ամրագրել նաև հետևյալ հանձնառությունները. պետպատվերի ձևակերպումն իրականացնել ըստ աշխատաշուկայի պահանջների, բարեփոխել օրենսդրական դաշտը, միջին մասնագիտական հաստատությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ֆինասավորումն իրականացնել ըստ մասնագիտությունների առանձնահատկությունների, համակարգում ներդնել սոցփաթեթի ինստիտուտ:

8. Վերանայել և արդիականացնել բուհերի կրթական ծրագրերը, որոշ առարկաներ տեղափոխել ավագ դպրոց:

9. Որևէ անդրադարձ չկա մագիստրոսական կրթությանը, մինչդեռ այն շարունակում է մնալ բարձրագույն կրթական համակարգի խոցելի օղակը։ Պետք է վերանայել որոշ մասնագիտությունների մագիստրոսական ծրագրերը, դրանք տևողությունը և նպատակահարմարությունը:

10. Ծրագրից բացակայում է Հայաստանը տարածաշրջանային համալսարանական կենտրոն դարձնելու կամ, նվազագույնը, արտասահմանցի ուսանողների համար Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալը հրապուրիչ դարձնելու նպատակը:

11. «Բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին» դրույթը թերի է: Մինչդեռ պետք է շեշտել նաև անվտանգության կարիքները, պակաս կարևոր չեն ազգային հումանիտար-հայագիտական ուղղությունները:

12. Գիտությունը ծրագրում ներկայացված է հիմնականում կրթության հետ, և երկու դեպքում էլ Հայաստանի իրողություններից բխող խնդիրները ամբողջությամբ ներկայացված չեն: Տեղի է ունենում գիտության ծերացում, որն ազգային սպառնալիք է: Գիտության զարգացման համապարփակ ծրագրի մշակումը առաջնահերթություն է: Անհրաժեշտ է նաև գիտության արդյունավետ, ուղղահայաց կառավարման սկզբունքի որդեգրումը, գիտական աստիճանաշնորհման կարգի վերանայումը:

13. Անդրադառնալով ՀՆԱ-ի մեջ կրթության և գիտության մասնաբաժնին՝ պետք է առաջիկա 5 տարվա ընթացքում այն 2 տոկոսից բարձրացնելու նպատակ դնել:

14. Այսպիսով՝ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի կրթության և գիտության բաժինը, դրական և ողջունելի դրույթներին զուգահեռ, ունի մի շարք անորոշ և մտահոգիչ նպատակադրումներ, որոնք չեն բխում ոչ միայն հռչակված հեղափոխական նպատակներից, այլև մեր երկիրը դեպի զարգացում տանելու խոստումներից: Ակնհայտ է, որ այն խոստումները, որոնք տրվել էին նախընտրական փուլում և դրանից առաջ, բացարձակապես արտացոլված չեն ծրագրում։

Շարունակելի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company