Սիմոն Զավարյան - Անդոն

Ծնվել է Լոռու Այգեհատ գյուղում: Ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ճեմարանը: Թիֆլիսում Հ.Յ.Դ. հիմնադիր ժողովներից հետո անցել է Տրապիզոն՝ տնօրենի պաշտոնով, ձերբակալվել ու աքսորվել է Բեսարաբիա:
Քրիստափորի ու Ռոստոմի հետ մշակել է կուսակցության առաջին ծրագիր-կանոնագիրը եւ մաս կազմել Հ.Յ.Դ. Բյուրոյին մինչև իր մահը:
Պետական գյուղատնտեսի իր պաշտոնով կատարած հաճախակի ճամբորդություններից օգտվելով՝ միաժամանակ ուսումնասիրություններ է կատարել կուսակցական գործերի համար:
Որպես գործիչ, Խանասորա Վարդանի հետ, շրջել է Կիլիկիայի շրջաններում: Կազմակերպչական գործով եղել է Տրապիզոնում, Ռումինիայում, Ժնևում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում:
Ուսուցչական պաշտոնով անցել է Մուշ և Սասուն, ապա՝ Պոլիս, որտեղ միաժամանակ աշխատակցել է «Ազատամարտ» թերթին:
Հանկարծամահ է եղել 47 տարեկանում՝ Պոլսում, խմբագրատուն գնալու ճանապարհին:
-«Սիմոն Զաւարեան. Հայ յեղափոխական շարժման «Աշխարհիկ Սուրբ»ը»-Ն.
-«Սիմոն Զաւարեան՝ Աշխարհիկ Սուրբը»-Սեդօ Պոյաճեան
-«Սիմոն Զաւարեան (1866-1913). Հայու յեղափոխական ինքնամաքրման խստաբարոյ դաշնակցականը»-Ն.
-«Մի փունջ Սիմոն Զաւարեանի յիշատակին»-Հեղինէ Բէգզատեան
-«Գարեգին Նժդեհի մարգարէն»-Սեդօ Պոյաճեան
https://www.youtube.com/watch?v=1hIxnrrDOMA