Սարգիս Մեհրաբյան - Խանասորի Վարդան

02 Հունվար , 1943

Ծնվել է Ղարաբաղում. Ծառայել է ռուսական բանակում։

Ռազմիկ, առաջնորդ: Տավրոսի (Վանա լիճի հարավում) հայության առաջին հեղափոխական կազմակերպիչն էր: Մասնակցել է Դերիկի կռիվներին: Բազմիցս զինատար խմբեր է առաջնորդել դեպի Վասպուրական: Վարել է Շատախի ինքնապաշտպանությունը։

Խանասորի արշավանքի ժամանակ նշանակվել է ընդհանուր հրամանատար։ Որպես գործիչ անցել է Կիլիկիա, Այնթապ, ավելի ուշ՝ Իզմիր:

Հայ-թաթարական կռիվների ժամանակ Վարդանին վստահվել է Ղարաբաղի ինքնապաշտպանությունը։ Կամավորական շարժմանը նշանակվում է Արարատյան գնդի ընդհանուր հրամանատար։ Իբրեւ ռուս բանակի առաջապահ օգնության է հասնում դեպի  Վասպուրական։

Հայաստանի խորհրդայնացումից հետո Վարդանը մնում է Երեւանում, որտեղ մահանում է 70 անց տարիքում։