Կարապետ Ավոյան - Մորուք Կարո

09 Դեկտեմբեր , 1949

Սասնո Գելիգուզան գյուղից Իշխան Ավեի որդին:
Եղել է Չոլոյի վաստակավոր ֆիդայի ու անբաժան զինակից ընկերը:

Ուսումը ստացել է Առաքելոց վանքում ապա՝ Մշո կենտրոնական վարժարանում:

1893 թվականից մասնակցել է Սասնո բոլոր մարտերին:

Հայաստանի Հանրապետության շրջանում մասնակցել է Թալինի բերդի գրավմանը, Անդրանիկի հետ՝ Զանգեզուրի մարտերին , հայ- թուրքական պատերազմին և Փետրվարյան ապստամբությանը:

Մահացել է Համատանում՝ Պարսկաստան, 74 տարեկանում:

-«Սասնոյ լեռներուն «Վէրքերով լի ջան ֆետային»-Ն.