Մուրադ Խրիմյան - Սեբաստացի Մուրադ

04 Օգոստոս , 1918

Ծնվել է Սեբաստայի Կովտուն գյուղում: Եղել է ֆիդայի, խմբապետ: Կրթությունը ստացել է տեղի վարժարանում՝ ապա Պոլսում:

Թորգոմի «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն եւ դարձել հերոսամարտի ղեկավարներից մեկը, անկարելին դարձնելով կարելի. երբ պարենն ու ռազմամթերքը սպառած, ճեղքել է թշնամու շղթան, ծերերի, մանուկների ու վիրավորների մի բազմություն հասցրել է Մշո դաշտ ու ինք մի խումբ ֆիդայիների հետ գնացել է Վան ու զինամթերք է բերել Սասուն:

Հայ-թաթարական կռիվներին կռվել է Զանգեզուրի և Նախիջևանի ճատակներում, ու վարել է Ղափանի (Կապան) 50 հայ գյուղերի ինքնապաշտպանությունը:

Մասնակցել է Վիեննայի 4-րդ Ընդհանուր Ժողովին:

Սահմանադրությունից հետո հաստատվել է Սեբաստիայում ու կազմակերպել շրջանը:

Առաջին աշխարհամարտի սկզբին անցել է Թիֆլիս, Անդրանիկի կամավորական գնդի հետ մասնակցել է Կարինի, Երզնկայի, Սարիղամիշի մարտերին:

Մուրադին ենք պարտական «մէկ հայ մէկ ոսկի» հայ բեկորների (որբերի) փրկության գործը:
Մուրադը ղեկավար մասնակցություն է ունեցել Բաքվի հերոսամարտին, որտեղ և զոհվել է 44 տարեկանում:

-««Ես մահ չեմ ուզեր.. Ազատությունը կուզեմ տեսնել». Սեբաստացի Մուրադ»

-«Սեբաստացի Մուրատի վերջին դիւցազնական հերոսութիւնը»-Ն.