Համազասպ Սրվանձտյան

18 Փետրվար , 1921

Ծնվել է Վանում: Պատանի տարիքում տեղափոխվել է Երեւան, ապա՝ Շուշի, որտեղ զբաղվել է ոսկերչութեամբ:

Հայ-թաթարական կռիվների ժամանակ, որպես շուշեցի հայ կտրիճների խմբապետ, վարել է Խաչենի եւ Ասկերանի կռիվները. Ժողովուրդը երգել է «Համազասպը պանծալի» ու նրան կոչել է «Ասկերանի հերոս»:

Ցարական հալածանքի օրերին աքսորվել է Սիբիր, որտեղից փախել է , հասնելով Պոլիս. Կարինում մասնակցել է 8-րդ Ընդհանուր Ժողովին. Անցել է Կովկաս, որտեղ նշանակվել է կամավորական 3-րդ գնդի հրամանատար:

Մասնակցել է 1918-ի ինքնապաշտպանության կռիվներին:

Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվելէ  բոլշեւիկների կողմից ու Երեւանի  աբնտում  կացնահարվել է ՝ Փետրվարյան ապստամբության նախօրեակին: Համազասպ Սրվանձտյանը 48 տարեկան էր: