Գրիգոր Միրազբեկյան - Մածուն Խեչո

Ծնվել է Խոյի Սեյդավար գյուղում: Հայդուկ: 1894-ին, Շուշիում մտել է Հ.Յ.Դ. շարքերը. Նիկոլ Դումանի հետ անցել է Պարսկաստան:
Արաուլ լեռան գագաթից հեռադիտակով ուսումնասիրելուց հետո պատրաստել է Խանասորի դաշտի հատակագիծը։
Բաքվում կատարել է բանվորական շարժման կազմակերպական աշխատանքներ:
Հայ-թաթարական կռիվներին, Արամայիսի հետ ղեկավարել է Վարանդայի եւ Ասկերանի կռիվները:
Պարսկական ազատագրական շարժմանը որպես Եփրեմ Խանի օգնական, ստանձնել է Թեհրանի պաշտպանության պատասխանատվությունը։
Զոհվել է Բաքվից դեպի Շամախ ճանապարհին, թաթարների դեմ կռիվի ընթացքում։Խեչոն 44 տարեկան էր: