Հիմնադիր Ժողովներ, Թիֆլիս, 1890

Կուսակցության հիմնադիր ժողովները տեղի են ունեցել 1890-ի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Թիֆլիսում, Վրաստան (Ռուսական կայսրություն):

Հիմնադիր ժողովների ավարտից հետո, կուսակցությունը հատուկ փաստաթղթերով հայտնեց հայ ժողովրդին տեղի ունեցած իրադարձության՝ Հայ Յեղափոխականների Դաշնակցության ստեղծման մասին:

Մինչև պաշտոնական օրգան «ԴՐՕՇԱԿ»-ի լույս ընծայման աշխատանքները կազմակերպելը, կուսակցությունը նույն անվամբ հրապարակեց մի քանի թռուցիկ թերթեր: Առաջին տպագիր փաստաթուղթը «ԴՐՕՇԱԿ»-ի Թիվ 1 թռուցիկ թերթն էր  (1917 թ.-ի Փետրվարյան ապստամբությունից հետո, Ռոստոմը (Ստեփան Զորյան) Ցարական ոստիկանության արխիվներում գտավ թիվ 1 թռուցիկի մեկ օրինակը, և անվանեց այն «Մանիֆեստ Հ. Յ. Դաշնակցութեան» անունով):

Փաստաթուղթը ավետելով նոր կուսակցության ստեղծման մասին, տալիս էր հայոց հարցի անցած ուղու համառոտ ամփոփումը եւ բանաձևում ստեղծված պահի հրամանայականը՝ բոլոր հեղափոխական ուժերի միության, և Դաշնակցության խնդիրը:

Մանիֆեստը լույս է տեսել 1890 թվականի սեպտեմբերի սկզբին, երբ նորաստեղծ կուսակցությունը գործիչներ էր ուղարկում Անդրկովկասի տարբեր քաղաքներ, ժողովրդին իր նպատակների հետ ծանոթացնելու եւ տեղերում առաջին կազմակերպությունները ստեղծելու համար:

-Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար. Բ. Հատոր