Հրաչ Գասպարյան - Ագնևոյի Հրաչ

08 Հունվար , 1962 - 08 Մարտ , 1994

Ծնվել է 1962թ. հունվարի 8-ին ք. Երևան:

1990-ից ՀՅԴ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Բերդաձոր ենթաշրջանի, Շահումյանի շրջանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ) ինքնապաշտպանական մարտերին:

1992-ից ՀՅԴ վաշտի, իսկ այնուհետև Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում (որպես կրակային աջակցման դասակի հրամանատար) մասնակցել է Շուշիի, Մարտակերտի, Ակնայի (Աղդամ), Սանասարի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան), Վարանդայի (Ֆիզուլի), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Զոհվել է 1994 թ.-ի մարտի 8-ին, Սեյիդախմեդլիում:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիության» և ԼՂՀ «Շուշիի ազատագրման» մեդալներով:

https://www.youtube.com/watch?v=7ucekvLzrVg

https://www.youtube.com/watch?v=Vz7LfZn0luo