Վարդան Ստեփանյան - Դուշման

09 Մարտ , 1966 - 03 Հուլիս , 1992

Ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևան:

1984-86-ին ծառայել է խորհրդային բանակում` Աֆղանստանում:

1986-ից սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում:

1989-92-ին մասնակցել է ՀՀ Իջևանի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի (Շուրնուխ), ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեկլուի, Շուշիի և Բերձորի (Լաչին) ազատագրական մարտերին:

Շուշիի և Բերձորի ազատագրման ժամանակ եղել է ջոկատներից մեկի հրամանատարը:

Զոհվել է 1992թ. հուլիսի 3 – ին Մյուրիշենում, հակատանկային ականի պայթունից:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով և «Շուշիի ազատագրման» մեդալով:

-Արցախեան Ազատամարտի ֆետայական խոյանքը

https://www.youtube.com/watch?v=WIKblTj10I8

https://www.youtube.com/watch?v=zUX8RoM0e20