Սարգիս Զեյթլյան
Ծնվել է 1930 թվականին, Մուսա Լեռան Խըդըր Բեկ գյուղում:
Հաճախել է Լիբանանի Այնճարի «Յառաջ» ազգային վարժարանի նախակրթարանը, Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանը եւ Բեյրութի «Նշան Փալանճեան» ճեմարանի հայագիտական բաժինը՝ Լևոն Շանթի եւ Սիմոն Վրացյանի տնօրինության օրերին:
1954-ին հրավիրվել է Կահիրե, իբրեւ Ընկ. Վահան Նավասարդյանի խմբագրած «Յուսաբեր» օրաթերթի օգնական խմբագիր, իսկ 1958-ից մինչեւ 1962-ին Լիբանան վերադառնալը վարում էր խմբագրի պաշտոնը:
Նշանակվել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր ու մնացել է այդ պաշտոնին մինչեւ 1968 թվականը:
ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովին ընտրվել է Բյուրոյի անդամ եւ մնացել է մինչեւ իր առեւանգումը: Հ.Յ.Դ. Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրյակ-Դրոշակ»-ի հիմնադրումից հետո, մի շրջան իբրեւ օգնական խմբագիր պաշտոնավարելուց հետո 1978-ից սկսած գործել է խմբագրապետի հանգամանքով, մինչեւ իր առեւանգումը՝ 28-ը մարտի 1985 թվական:
1985-ի մարտի 28-ի առավոտյան Բեյրութի Զոքաք-Պլաթի շրջանում «Նշան Փալանճեան» ճեմարանի ճանապարհին, հակադաշնակցական դավադիր ուժերի ձեռքով առևանգվել է եւ ավելի ուշ անծանոթ պայմաններում տմարդի ձեւով սպանվել է իր ընկերակից, Լիբանանի Երիտասարդ Միության անդամ Կարո Գոլանճյանի հետ:
-Սարգիս Զէյթլեանի պատգամը՝ ՀՅԴ 89 ամեակին, 1979
-Սարգիս Զէյթլեանի Մայիս 28-ի պատգամը
-Սարգիս Զէյթլեանի պատգամը՝ Լիբանանահայ երիտասարդներուն, 1976
https://www.youtube.com/watch?v=XZp-XzyFrOw
https://www.youtube.com/watch?v=Ivt8Wg62eM8