Վիգեն Գրիգորյան - Տողի Վիգեն

08 Օգոստոս , 1951 - 05 Ապրիլ , 1993

Ծնվել է 1951թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գյուղում։

Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1972 թվականին ավարտել է Բաքվի պետական մանկավարժական համալսարանը, ապա աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցիչ Տողի միջնակարգ դպրոցում։

1988 թ․ նա եղել է Հադրութի շրջանի ամենաակտիվ գործիչներից մեկը։

1991 թ․ Վիգենը կազմավորել է «Վրեժ» կամավորական ջոկատը, որը մեծ դեր է կատարել Հադրութի և շրջակա շրջանների հայ բնակչության պաշտպանության գործում։

1991-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պաշտպանական բանակի կազմավորումից հետո Տողի գումարտակի կազմում, որպես գումարտակի շտաբի պետ մասնակցել է ինքնապաշտպանական և ազատագրական գործողություններին՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Նահատակվել է 1993 թ.-ի ապրիլի 5-ին:Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

https://www.youtube.com/watch?v=LzAOf6y53Kk

https://www.youtube.com/watch?v=P2kWWJ_qItE