Արթուր Ղարիբյան - Դուդուլ
16 Դեկտեմբեր , 1967 -
06 Նոյեմբեր , 1992
Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին ք. Ստեփանավանում:
Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանի կերպարվեստի բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժնում:
Ազատամարտի առաջին օրերից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների (Արարատ, Գորիս, Նոյեմբերյան) և ԼՂՀ` Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների, Գետաշենի ու Բերդաձորի ենթաշրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրման, Լաչինի շրջանում, Կրկժանում, Մալիբեյլիում, Լեսնոյում, Խոջալիում հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին:
Զոհվել է 1992 թ.ի նոյեմբերի 7-ին Սրխավենդում:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով և «Շուշիի ազատագրման» մեդալով:
–«Արվեստագետ Ազատամարտիկը. Արթուր Ղարիբյան (1967-1992)»
https://www.youtube.com/watch?v=JSbL6gA2uzI
