Շահեն Մեղրյան

02 Հունվար , 1952 - 17 Ապրիլ , 1993

Ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։

Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը:

1991 թվականին, «Օղակ» գործողությունից հետո, Ադրբեջանը գրավեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղեր։ Սեպտեմբերին Շահեն Մեղրյանը կազմակերպեց գործողութուն, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին երեք գյուղերը։

1992 թ.հունիսին Շահեն Մեղրյանը Հաթերք գյուղում հավաքեց 25 հոգանոց ջոկատ եւ մտավ թշնամու թիկունք։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը ևՍարսանգի ջրամբարը:

1993 թ. մարտի 11-ին ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։

1993 թ. ապրիլի 17-ին, ուղղաթիռը, որի մեջ էր Շահեն Մեղրյանը՝ իր զինակիցների հետ, խփվեց եւ բոլորը զոհվեցին։

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը:

-««Շահումյանի արծիվը» – Շահեն Մեղրյան – 1952-1993 թթ.»

-«Շահեն Մեղրյանը հերոս էր դեռ կենդանության օրոք»

https://www.youtube.com/watch?v=-6tRObEv88E