Ավետիք Իսահակյան - Հայ Գուսան

Ծնվել է Ալեքսանդրապոլում: Նախնական ուսումը ստացել է տեղական վարժարանում, ապա Հառիճի վանքի դպրոցում։
Հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, Լայպցիգի (Գերմանիա) համալսարան՝ որպես ազատ ունկնդիր, Շվեյցարիայի համալսարան, որտեղ հետևում է գրականությանը:
Քնարերգակ բանաստեղծ, արձակագիր: Անդամակցել է ՀՅԴ-ին։ Քերթվածներ է ձոնել հեղափոխականներին։ Ցարական հալածանքների ժամանակ բանտարկվել է, ազատվելով անցել է արտասահման ու բնակվել է Եվրոպայի զանազան երկրներում։
1936-ին վերադարձել է Խորհրդային Հայաստան, որտեղ ապրել է մինչև իր մահը, իբրեւ հայ բանաստեղծության վարպետ արժանանանալով մեծ հարգանքի: Իսահակյանը մահացել է 82 տարեկանում։ Իր գործերը թարգմանված են բազմաթիվ լեզուներով: