Ավետիք Իսահակյան - Հայ Գուսան

07 Հոկտեմբեր , 1875 - 17 Հոկտեմբեր , 1957

Ծնվել է Ալեքսանդրապոլում: Նախնական ուսումը ստացել է տեղական վարժարանում, ապա Հառիճի վանքի դպրոցում։

Հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, Լայպցիգի (Գերմանիա) համալսարան՝ որպես ազատ ունկնդիր, Շվեյցարիայի  համալսարան, որտեղ  հետևում է գրականությանը:

Քնարերգակ բանաստեղծ, արձակագիր: Անդամակցել է  ՀՅԴ-ին։ Քերթվածներ է ձոնել հեղափոխականներին։ Ցարական հալածանքների ժամանակ բանտարկվել է, ազատվելով անցել է արտասահման ու բնակվել է Եվրոպայի զանազան երկրներում։

1936-ին վերադարձել է Խորհրդային Հայաստան, որտեղ ապրել է մինչև իր մահը, իբրեւ հայ բանաստեղծության վարպետ արժանանանալով մեծ հարգանքի: Իսահակյանը մահացել է 82 տարեկանում։ Իր գործերը թարգմանված են բազմաթիվ լեզուներով:

-«Աւետիք Իսահակեան. Հայոց Սրտի խռովայոյզ երգիչը»-Ն.