Մինաս Տեր Մինասյան - Ռուբեն

27 Նոյեմբեր , 1951

Ծնվել է Ախալքալաքում: Հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա՝ Մոսկվայի Լազարյան վարժարանը՝ որպես ազատ ունկնդիր:
Ռուս բանակի սպա: Որպես Հ.Յ.Դ. գործիչ թրծվել է Կարսում, անցել է Վան՝ Արամի մոտ, ապա Սասուն՝ օգնելու Գևորգ Չաուշին, որի նահատակությունից հետո  Ռուբենը եղել է դաշնակցական ուժերի պետ։

Սահմանադրության  շրջանում անցել է  Ժնև՝  ուսումը շարունակելու. Ռուբենը գիտական իր ավարտաճառն էր պատրաստում, երբ հեռագրով կանչում են Երկիր:
Վերադարձել է Մուշ ու վարել է Սասնո 1915-ի հերոսամարտը թուրք բանակի դեմ: Ռուբենին հաջողվել է ճեղքել թշնամու շղթան ու փոքր խմբով անցնել Կովկաս:

Հայոց Ազգային Խորհրդի անդամ, ապա՝ Հայաստանի խորհրդարանի, Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ զինվորական նախարար: Խորհրդայնացումից հետո  Զանգեզուրով անցել է Պարսկաստան:

Ռուբենի հուշերի 7 հատորը պատմական արժեք են. Դրանով փրկվել են բազմաթիվ ֆիդայինների անուններն ու գործերը:
Մահացել է Ֆրանսիայում՝ 69 տարեկանում։

-«Նշանաւոր յեղափոխական ու պետական գործիչը»-Ն.