Պետրոս Փարյան - Բաբկեն Սյունի

26 Օգոստոս , 1896

Ծնվել է Ակնի Բինկյան գյուղում։ Ավարտել է Պոլսի Կենտրոնական վարժարանը։ Մեկ տարի ծառայել է որպես նավաստի:

Հ. Յուսուֆյանի դաստիարակած դաշնակցական սերնդից էր: Պոլսի Կենտրոնական Կոմիտեի անդամ էր:

Նախաձեռնել և կազմակերպել է Պոլսի Բանկ Օթոմանի գրավումը։ Նրան են վստահել ձեռնարկի ընդհանուր ղեկավարությունը։ Զոհվել է դրամատան մուտքի մոտ՝ սանդուխքների վրա՝  24 տարեկանում։