ՀՅ Դաշնակցություն Կուսակցությունը Լուծարելու Հայկոմկուսի Փորձերը Արարատ Հակոբյան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ Երեվան 2020

Տպագրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ
Պատասխանատու խմբագիր՝ պ.գ.դ. Գևորգ Խուդինյան

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն մենագրությունը հնարավորություն է ընձեռում հետևելու 1920-ական թվականների այն գործընթացին,
թե ինչպես Հայկոմկուսն (ՀԿ(բ)Կ) Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության (ՌԿ(բ)Կ) օրինակով ու նմանակմամբ Հայաստանում իր
մենիշխանությունը հաստատելու ճանապարհին, պայքարի բոլոր ձևերի ու միջոցների գործադրմամբ, փորձել է դրսից և ներսից, թե՛ Հայաստանում և թե՛
գաղթաշխարհում քայքայել ուլուծարել իր գաղափարաքաղաքական գլխավոր ախոյան Հ Յ Դաշնակցություն կուսակցությանը: Բայց թե նա ինչ արդյունքի հասավ, այդ մասին կարելի է իմանալ աշխատության ընթերցումից: Աշխատության վերջում արխիվային նյութերի հիման վրա, հավելվածի ձևով ներկայացված է 20-րդ դարի հայ ականավոր քաղաքական-պետական գործիչ, ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունու անձնական մեծ ողբերգությունը՝ իբրև հիշատակի տուրքնրա ծննդյան 150-ամյակին:

Գիրքը հասցեագրվում է պատմաբաններին, քաղաքագետներին և առհասարակ Հայոց պատմությամբ ու հասարակական-քաղաքական կյանքով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակներին:

431 էջ Ներբեռնել