Գեվորգ Չաուշի Սպանության Առեղծվածը ՀՅԴ Հանրային Կապերու գրասենեակ Երեվան 2021

Պատմաբան Աշոտ Ներսիսյանի «Գևորգ Չաուշի սպանության առեղծվածը» գիրքը հրատարակվել է 1992 թվականին, Երևանում, «Հայաստան» հրատարակչության կողմից, 30,000 օրինակով:

Գրքի այս էլեկտրոնային հրապարակումը, մեր կողմից կցված հավելյալ տվյալներով, ևս մի փորձ է հանրության սեփականությունը դարձնելու այս կարևոր նյութը, նկատի ունենալով, որ, դժբախտաբար, շարունակվում են բազմիցս հերքված Գևորգ Չաուշի մահվան շուրջ պտտվող ավելի քան 100 տարեկան շահարկումները: Դրանք այլևայլ առիթներով օգտագործվում են Հայաստանի Ա. Հանրապետությունը կերտած գործիչների՝ մասնավորաբար Ռուբենի (Մինաս Տեր Մինասյան) և իր միջոցով Հայաստանի պետականության վերակերտման մեջ մեծագույն ներդրումը ունեցած ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության անունը սևացնելու գործունեության շրջանակներում:

Գիրքը վերահրապարակում ենք նույնությամբ:

ՀՅԴ Հանրային Կապերի Գրասենյակ
Մայիս 2021

73 էջ Ներբեռնել