Հայաստանի եւ Թուրքիայի Միջեւ Ճանապարհների Վերաբացման Առեւտրատնտեսական Հիմնախնդիրները-ՀՅԴ Բյուրոյի Նախաձեռնությամբ Ուսումնասիրության Ամփոփագիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն Երեվան 2009

«Երկիր» (25 հունիսի 2009թ) — Հունիսի 23‐ին ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր  Միքայելյան» կենտրոնում ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ  «Հայաստանի  եւ  Թուրքիայի  միջեւ  ճանապարհների  վերաբացման  առեւտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով քննարկում:

Քննարկմանը  ներկա  էին  ՀՅԴ  ներկայացուցիչներ,  ՀՀԿ  խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ  Գագիկ  Մինասյանը,  ՀՀԿ  խմբակցության  անդամ Վարդան Այվազյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը,  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ֆինանսների  նախկին նախարար Էդուարդ Սանդոյանը, տնտեսագետներ եւ ուրիշներ:  ՀՅԴ  Բյուրոյի  անդամ,  ՀՅԴ  խմբակցության  ղեկավար  Վահան  Հովհաննիսյանը  բացման  խոսքում  նշեց,  որ  ուսումնասիրության  հիմքում  քաղաքական  ենթատեքստ  չկա,  այն  միայն  նպատակ  ունի  պատասխանել  հարցերին,  թե  Հայաստան‐Թուրքիա  ցամաքային  ճանապարհի  կամ  ճանապարհների բացման ժամանակ առեւտրային, սոցիալական, տնտեսական ինչ հետեւանքներ կարող են լինել: Նրա խոսքով` «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում արհեստականորեն  ճանապարհի  բացման  օրակարգ  առաջացավ,  սակայն դա մեր օրակարգը չէր, այլ Թուրքիայի, որովհետեւ Թուրքիան է փակել  ճանապարհը, եւ բացելն էլ նրա գործն է: Այնուամենայնիվ, մեր առջեւ խնդիր է  դրված,  թե  եթե  ճանապարհը  բացվեց,  մենք  ի՞նչ  խնդիրներ  ենք  ունենալու,  եւ  որքանո՞վ  են  Հայաստանում  պատրաստ  դրա  բացմանը  թե՛  օրենսդրորեն,  թե՛  տնտեսական  բաղադրիչներով,  եւ  անհրաժեշտ  է  այս  խնդիրը  քննարկել  առանց  քաղաքական ենթատեքստի:

20 էջ Ներբեռնել