2018 թվականի հունվար 1-ից ուժի մեջ մտան ՀՀ նոր Հարկային օրենսգրքի հիմնականդրույթները, ըստ որոնց, մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը վերանայվեց, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դիզելային վառելիքի, բենզինի, սեղմված գազի և այլն: Բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը հանգեցրեց գնաճի, ինչը զգալի չէր ալկոհոլային խմիչքների և ծխախոտի առավել մրցակցային շուկաներում:
Հայաստանի տնտեսության և ազգաբնակչության համար առավելզգայուն է դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների աճը, քանի որ այս ապրանքները ոչ միայն սպառողական, այլև տնտեսական նշանակություն ունեն: Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների կտրուկ աճը ուղղակիորեն ազդում է մեր երկրի տարածքում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա: Մասնավորապես՝ դիզելային վառելիքի և սեղմված գազի գների ազդեցությունը մեծ է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտների վրա:
Վերլուծությունը կատարված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից.
Հրայր Մարուխեան Հիմնադրամը աջակցում է վերլուծության տարածմանը
