ՀՅԴ Բյուրոյի նախագահը հանդիպել է Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
13 Մարտ 2019ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա հայտարարել. «Դաշնակցության հետագա գործունեությունը բացարձակապես կապված չէ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ»:
Ինչ վերաբերում է կուսակցության առաջիկա անելիքներին, ապա Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ հետամուտ լինելով երկրի, պետության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը՝ կառույցը հավատարիմ է իր ծրագրերին ու գաղափարներին:
Մանրամասները՝ տեսանյութում: