Խնկարկում եւ խոնարհում մեծ հային
19 Մարտ 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/03/Արամ-1024x645.jpg)
Մարտի 19-ին Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է: Այս առիթով, այսօր, մեծ հայի հանգստարան այցելեցին ՀՅԴ-ի, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի, Համազգային հայ կրթական ու մշակութային միության մի խումբ ներկայացուցիչներ:
Արամ Մանուկյանի հուշարձանի առջեւ ծաղիկներ զետեղվեցին, ներկաները խոնարհվեցին, Արամ Մանուկյանի շիրիմի առջեւ ու խնկարկեցին անմեռ հիշատակը հայոց հավերժության երեւելի կերտողներից մեկի: