ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Միջոցառում՝ նվիրված Արամ Մանուկյանի ծննդյան 140- ամյակին

30 Մարտ 2019 Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ՀՅԴ պատմության և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանների համատեղ ջանքերով տեղի ունեցավ միջոցառում: ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, նրա անմահ գործը արժևողորղները պատկառանքով ծաղիկներ խոնարհեցին քաղաքամայր Երևանում նրա հուշարձանին:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանն իր տեսակով ու նկարագրով անկրկնելի է մեր նորագույն պատմության մեջ: «Արամը գործի մարդ էր: Այնտեղ, որտեղ գործ ու պատասխանատվություն կար, Արամն այնտեղ մշտապես ներկա է եղել, ընդ որում՝ առանց տիտղոս, առանց կոչում ու առանց ազգանվան, այսինքն՝ որպես Արամ, որովհետև մարդիկ նրան անունով էին ճանաչում: Արամը, դաշնակցական լինելով հանդերձ, հեղինակություն էր բոլորի համար, քանի որ գիտեր կուսակցական շահերից վեր կանգնել, մտածել՝ համազգային նպատակներից ելնելով: Այս առումով նրա ներդրումը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման պատմության մեջ անգնահատելի է»,- փաստեց Արսեն Համբարձումյանը:

Նա նաև հավելեց, որ սերունդներն այսօր Արամին ճանաչելու հնարավորություն ունեն՝ ի տարբերություն խորհրդային տարիների, երբ Արամի դերի ու նշանակության մասին նույնիսկ չի գրվել դասագրքերում, ու այդ պետական մեծ գործիչը մնացել էր ստվերում, թեև Արամ Մանուկյանն անգամ տասնամյակների հեռավորությունից նորից վեր էր հառնելու: Դրա առհավատչյան Հանրապետության հրապարակում վեր խոյացած նրա արձանն է»:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ ոգեկոչելով նվիրյալ հայորդու և նրա զինակից ու գաղափարակից ընկերների անմահ հիշատակը՝ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական ուղերձը, որում ըստ արժանվույն գնահատվեց պետական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանը: «Արամի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին, թերևս, Սարդարապատի հերոսամարտն էր: Առաջին անգամ հայկական բանակը միայնակ դիմակայեց թուրքական կանոնավոր զորքին: Արամին է պատկանում Սարդարապատի առաջին դափնին: Նրանն է նաև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման ամենամեծ պատիվը: Արամն, առաջնորդվելով ազգային և պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու ձիրք, նպատակային ու արդյունավետ գործունեություն ծավալեց: Երկրում ամենուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման, երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի համար՝ նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը: Արամը դարձավ հայոց պայքարի և ստեղծարար մտքի մարմնացումն ու ոգին»,- նշված է Պաշտպանության նախարարի ուղերձում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանն իր ելույթում, կարևորելով հայության պայքարն ինքնիշխան կյանքի համար, նշեց, որ հայոց ազատագրական պայքարն իր բարձրակետին է հասել Սարդարապատում: Նրա խոսքերով. «Մայիսյան հերոսամարտերը պարտադրեցին թշնամուն ընդունել Հայաստանի անկախ ապրելու իրավունքը, որի մասին հայ ժողովուրդը փափագել էր դարեր շարունակ: Հաղթական պատերազմ, որի կերտման գլխավոր գործող անձը եղավ հայ նորագույն պատմության մեծերից մեկը՝ Վ. Տերոյանի բնորոշմամբ` «Վանի հասարակական հսկա» Արամ Մանուկյանը»:

1918 թ. օրհասական օրերին, երբ դրված էր հայ ժողովրդի լինելիության հարցը, Արամը հավատ և հույս ներշնչեց հուսահատության գիրկն ընկածներին: Նա կարողացավ համախմբել ժողովրդին՝ պայքարի ոգի ներարկելով նրա մեջ: Արթուր Ղազարյանի կարծիքով՝ հենց Արամ Մանուկյանը հնարավոր դարձրեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնումը, որն, իր էությամբ, ազգային էր: Բանախոսը հիշատակեց հետևյալ հատկանշական դրվագը մեծ հայրենասերի կյանքից: «Երբ Երևանը վտանգի մեջ էր, և սպասվում էր, որ այն կգրավվի, շատերը խոսում էին Արամին քաղաքից հեռացնելու մասին, որ փրկեն նրա կյանքը, բայց Արամը նրանց պատասխանեց, թե իր համար գերադասելի է թուրքերի ձեռքով կախաղան բարձրանալ Ազգային խորհրդի շենքի առջև, քան հեռանալ, բացի այդ, քաղաքից հեռանալու մասին չէ, որ պետք է մտածել, այլ քաղաքը փրկելու մասին: Իր ապրած կյանքով և երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրման շնորհիվ է Արամ Մանուկյանն արժանացել Հայաստանի Առաջին Հանրապետության Հիմնադիր-հայր կոչմանը: Լինելով ներքին գործերի նախարար՝ Արամը կարողացավ դառնալ գործադիր իշխանության առանցքային դեմքը: Ձևավորելով պետական ինստիտուտներ՝ նա պարտադրեց հայ հասարակությանը հարգել նորաստեղծ պետության արժեքներն ու խորհրդանիշերը: Նրա փառքը չեղավ անցողիկ, այլ այն թեև ոտնահարվեց, դատապարտվեց մոռացության, բայց նրա կերտած պետության մեջ վերածնեց կրկին, որովհետեւ շինծու չէր, պսակված էր մեր լինելիության դափնեպսակով: Հազար փառք քեզ, Մեծ հայ: Հպարտ ենք, որ կաս դու, որպես Ազգային առաջնորդի չափանիշ:

Շնորհավոր 140-ամյակդ, Արա´մ»,- իր խոսքն այս շեշտադրումներով ավարտեց Արթուր Ղազարյանը:

Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվեց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի դահլիճում, որտեղ հնչեցին հիշատակի խոսքեր, նաև հայրենասիրական երգի կատարումներ, որոնց սիրով մասնակցեց գրեթե ողջ դահլիճը:

Դահլիճում ասված ելույթներում ևս մեկ անգամ արժևորվեցին պետական ու ռազմական անկրկնելի անհատի կյանքն ու գործունեությունը: Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն Արամ Մանուկյանին համարեց մեր նորագույն պատմության Փոքր Մհերը. «Մեզ համար Արամ Մանուկյանը ծնվեց՝ իրականություն դարձնելու համար ավելի քան 600 տարի պետականություն չունեցող ժողովրդի երազը՝ ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես ժամանակակիցներն են վկայել դեռևս իր կենդանության օրոք, Արամը դուրս եկավ իր կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք»,- նշեց նա:

Պատմաբան Արմեն Ասրյանի պատկերացմամբ ՝ Արամ Մանուկյանն այն գործիչն էր, որը խոսում և քարոզում էր այն, ինչ ի վիճակի էր կատարել: «Նրա խոսքը երբեք չի տարբերվել գործից: Նա անգամ կարող էր օրենքը շրջանցել, բայց միայն իր երկրին ու ժողովրդին օգտակար լինելու համար: Նա իր ամբողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի ազատագրության, ապա նաև անկախ պետականության վերականգնման գործին»,- նշեց Արմեն Ասրյանը:

Առավել քան այժմեական են Արամ Մանուկյանի հետևյալ մտքերը. «Թող համոզվին ու ըմբռնեն ազգերու դեմոկրատիաները, ինքնորոշման սկզբունք հայտարարողներն ու ընկերվարական տեսականեն ճառողները՝ թե տակավին սուրն է միմիայն այս երկրի վրա իրավունք որոշողը։ Թող յուրաքանչյուր հայ դուրս գա զենքն ի ձեռքին, դիմե ռազմաբեմը, իսկ վախկոտներն ու դասալիքները թող չի կնճռոտին հայրենիքը պաշտպանողներու անբիծ ճակատը։ Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն, դիմի´ր դեպի քու փառքդ ու անկումդ որոշող մարտադաշտը, բայց այս անգամ՝ «ՎԱՀԱՆՈՎԴ՝ ԿԱՄ ՎԱՀԱՆԻԴ ՎՐԱ»: Մեր ժողովուրդը դաստիարակվել է Արամի ու նրա հայրենանվեր հետնորդների ապրած կյանքով ու պատգամներով: Հայրենասիրությունը գեներով փոխանցվել է սերնդեսերունդ: Արամի ցանած սերմերը բեղմնավոր են առ այսօր: Վկան Արցախյան ազատամարտում մեր փառահեղ հաղթանակն է: Վկան Ապրիլյան քառօրյայի հերոս հայորդիների անմոռաց սխրանքներն են:

Մարիամ Հովսեփյան

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company