Պահանջում ենք գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում
01 Ապրիլ 20192013 թվականի ապրիլի 2-ին Պռոշյան գյուղի իր աշխատավայրի դիմաց դավադիր կրակոցով սպանվեց Պռոշյանի համայնքապետ, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանը:
Անցնող վեց տարիների ընթացքում հանցագործության բացահայտման համար որևէ լուրջ տեղաշարժ չի կատարվել՝ չնայած մեր հետևողական պահանջին ու տուժողի իրավահաջորդների համառ ջանքերին:
Ըստ այդմ` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 2019 թվականի ապրիլի 2-ին` ժամը 15։00-ին, կազմակերպում է բողոքի ցույց ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին