ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ասուլիսներ

Ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում

02 Ապրիլ 2019 Պաշտպանության նախարարի հայտարարությունում ոչ մի տարօրինակ բան չկա: Ապրիլի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ՀՀ Պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը կվերաձեւակերպվի որպես «նոր պատերազմ նոր տարածքների համար» սկզբունքի:

Նրա խոսքով, ինչպես Տոնոյանի հայտարարությունը, այնպես էլ Ղարաբաղում Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, սպասելի էին հաշվի առնելով, որ այդ մարդիկ պատասխանատու են անվտանգության համար: «Նրանք ուժային կառույցների ղեկավարներ են եւ չեն կարող «դիվանագիտություն» խաղալ: Կարեւոր է, որ նրանք չեն փորձել խուսափել նման հայտարարություններից: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բացասական արձագանք չի եղել այդ կապակցությամբ», - նշեց նա:

Մանոյանը շեշտեց, որ այս հայտարարությունները պետք է լսեին Բաքվում, եւ լսվել են: «Դավիթ Տոնոյանը Բաքվի իշխանություններին ցույց տվեց, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւակերպումը, որն առաջացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, այլեւս արդիական չէ», – եզրափակեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու-Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր պատրաստակամությունն էր հայտնել նոր ադրբեջանական ագրեսիայի դեպքում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը վերաձեւակերպել որպես «նոր պատերազմ նոր տարածքների համար» սկզբունքի:

Պետերբուրգի եւ Վիեննայի համաձայնագրերը հայկական կողմին որոշակի երաշխիքներ են տալիս, սակայն միայն երկարաժամկետ հեռանկարում,- ասաց Կիրո Մանոյանը՝ գնահատելով մարտի 29-ին կայացած Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները:

Նրա խոսքով, նախկինում ձեռք բերված Պետերբուրգի եւ Վիեննայի համաձայնագրերը որոնց մասին այժմ չի խոսվում, որոշակի երաշխիքներ կպահպանեին, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել ներկայիս դիրքորոշումը:

Մանոյանը նշեց, որ մարտի 29-ի հանդիպումից հետո կրկին հայտարարվել էր Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն ոչ մի խոսք չի հնչել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«Եվ եթե Բաքուն կրկին խախտի հրադադարի ռեժիմը, ապա խախտողին հայտնաբերող մեխանիզմներ չկան: Ստացվում է, որ այդ համաձայնագրերի դրույթներին հետեւելը մեզ համար արդիական է երկարաժամկետ հեռանկարում»:

Կիրո Մանոյանը հավելեց, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները չեն փոխվել, չի բացառվում ռազմական գործողությունների վերսկսումը, ուստի այդ երաշխիքները կարեւոր են:

Ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքները հնացել են,- հայտարարեց Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիեւին ձեռնտու չէ համանախագահների կողմից այդ սկզբունքների լրացուցիչ մեկնաբանությունը, մյուս կողմից հայկական կողմը նույնպես առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում դրանց նկատմամբ:

Այս ամենն արտահայտվել է ՀՀ վարչապետ Վլադիմիր Կարապետյանի մամուլի քարտուղարի հայտարարությունում այն մասին, որ դրանց մասին չեն խոսում ոչ համանախագահները, որ Բաքվի իշխանությունները, ոչ հայկական կողմը: Բացի այդ ՀՀ ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ դրանց վերաբերյալ ոչ մի կոնկրետ բանակցություններ չեն անցկացվել», – նշեց նա:

Մանոյանը դրական փաստ անվանեց հանդիպման արդյունքների գնահատականները ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այնպես էլ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից:

Բացի այդ հայտարարվել էր բանակցային գործըթացը ԱԳ նախարարների մակարդակով շարունակելու պատրաստակամության մասին:

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել լրացուցիչ բացատրություններ տալ, ինչը կարող է վկայել չլուծված խնդրահարույց հարցերի մասին: «Էական փոփոխություններ չկան, բացի այն, որ Հայաստանը ներկայացնում է նոր առաջնորդ եւ այն, որ նա ավելի ակտիվորեն է խոսում բանակցային գործընթացում Ղարաբաղին ներգրավելու անհրաժեշտության մասին», – բացատրեց նա:

Կիրո Մանոյանը հավելեց, որ բանակցությունների ձեւաչափը, որի մասին շատ է խոսվում, բանակցային գործընթացի ամենակարեւոր ասպեկտներից մեկն է եւ այն փոխելու համար պետք է պայմաններ ստեղծել, որոնցով Ղարաբաղը կներգրավվի գործընթացում:

«Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացը արդյունավետ չի լինի: Դրա համար բանակցային գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է նաեւ աշխատանք տանել խորհրդարանական դիվանագիտության մակարդակով», – կարծում է քաղաքական գործիչը:

Նա կրկին հնչեցրեց իր կուսակցության դիրքորոշումը, որը կարեւոր է համարում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական համաձայնագրի ստորագրումը: «Չնայած նրան, որ դա կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դժգոհությունն առաջացնել, այս հարցում միասնական մոտեցման առկայությունը կարեւոր գործոն է Ադրբեջանի քաղաքականությանը դիմակայելու գործում», – ասաց Կիրո Մանոյանը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչ կարող է նշանակել հանդիպման արդյունքներով հումանիտար համագործակցության մասին արված հայտարարությունը, Կիրո Մանոյանը նշեց, որ իրականում դա Բաքվի հերթական քարոզչական քայլն է, եւ չի կարելի սպասել որոշակի լուրջ գործողությունների:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company