ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

ՊԵԿ-ն իր պարգևատրումներով փայ է մտնում պետական բյուջեում

06 Ապրիլ 2019 Կառավարության վերջին նիստում վարչապետի ներկայացմամբ ընդունվեց կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) տրամադրվեց լրացուցիչ պարգևատրման ֆոնդ՝ 1,5 միլիարդ դրամի չափով: Փաստորեն, կառավարությունը ավելացրեց ՊԵԿ-ի՝ 2019 թվականի պարգևատրման ֆոնդը 3 անգամ՝ այն դարձնելով 2,33 միլիարդ դրամ: Բերված հիմնավորումն էլ վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը:

Սակայն իրողությունն այն է, որ ՊԵԿ-ը պարգևատրվում է պլանավորվածից ավելի հարկային մուտքերի համար:

2019թ. առաջին եռամսակում հավաքագրվել են պլանավորվածից 11,4 միլիարդ դրամով ավելի հարկային մուտքեր, իսկ տարվա համար գործադիրի ղեկավարին խոստացվել է շուրջ 40 միլիարդ դրամով ավելի հավաքագրում:

Ի դեպ, հենց այս մուտքերի հաշվարկով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2019թ. հուլիսի 1-ից 10% ով բարձրացնել Զինված ուժերի (ԶՈՒ) աշխատակիցների, սեպտեմբերի 1-ից՝ 38.000 ուսուցիչների աշխատավարձերը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ՊԵԿ-ը մանիպուլյացիա է անում և ապակողմնորոշում է վարչապետին:

«Փաստորեն, ստացվում է՝ կարելի է կանխավ հնարավորից քիչ պլանավորել բյուջեի հավաքագրումները, հետո նախանշվածից իբր ավելի հավաքել և դրա համար ստանալ պարգևավճար՝ իբրև լավ աշխատանքի հատուցում»,- 168.am-ի հետ ՊԵԿ վարքագիծը մեկնաբանում է տնտեսագետը:

«Այդ դեպքում ո՞ւր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»,- հարց է բարձրացնում Թադևոս Ավետիսյանը և վարչապետին հիշեցնում, որ պետական համակարգում 2014թ. հուլիսից ներդրվել է պետական ծառայողների վարձատրության միասնական համակարգ, որը գործող կառավարությունը խոսք էր տվել ավելի զարգացնել, հատկապես՝ միասնականացնել պարգևատրումների հնարավորություններն ու չափերը:

«Սակայն իրականում դրվագային լուծումներով ավելի են խորացվում հանրության համար անընդունելի՝ պարգևատրումների խնդիրները: 2019թ. կրճատեցին պետական մարմինների արտաբյուջետային աղբյուրից պարգևատրման հնարավորությունները, որն իշխանությունները մեծ շուքով ներկայացնում էին՝ որպես կարևոր բարեփոխում: Հիմա էլ, hընթացս նորից վերադառնում են նախկին կարգավորմանը, բայց լրացուցիչ և մեծ պարգևատրման հնարավորությունը տրվում է միայն «ընտրյալներին»: Իհարկե, բացարձակապես պարզ չէ նաև այդ «ընտրյալների» իրական արդյունավետությունը: Պարզ է միայն, որ 2019թ. ՊԵԿ-ում կպարգևատրվեն մի քանի անգամ ավելի չափով, քան պետական մյուս մարմիններում»,- ասում է սոցիալական պաշտպանության ոլորտի նախկին փոխնախարարը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ պետական կառավարման արդյունավետության ապահովման տեսանկյունից մոտեցումը խնդրահարույց է դառնալու:

«Պարգևատրումների ընտրողաբար և դրվագային բարձրացումները չեն կարող համակարգային լուծում լինել: Ընդհակառակը՝ այստեղ անհրաժեշտ է համընդհանուր բարձրացնել պետական հատվածի հիմնական աշխատավարձը և ապահովել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ: Չի կարելի պետական կառավարման ոլորտներն ու աշխատողներին բաժանել օգտակարների և անօգտակարների: Մասնավորապես, այդ նույն նիստում կառավարությունը քննարկում էր 100 հազար աղքատ ընտանիքների մարտ ամսվա սոցիալական նպաստների վճարման ուշացման խնդիրը՝ մեղքը բարդելով պետական համակարգի շարքային աշխատողի վրա: Գուցե պատճառն այն, էր որ նրանց աշխատավարձերը մի քանի անգամ ցածր են ՊԵԿ-ում սահմանված միջին աշխատավարձից»:

Սոցիալական որոտի պաշտպանության նախկին փոխնախարարը դժվարանում է հասկանալ, թե ինչո՞ւ են ՊԵԿ աշխատակիցների պարգևավճարի մասին խոսելիս՝ մոտիվացնում այն իրենց ձեռքի տակով անցնող ահռելի փողերով ու դրանց նկատմամբ գայթակղություններով:

«Սոցիալական աշխատողները ևս ՊԵԿ չինովնիկներից մի քանի անգամ ցածր աշխատավարձեր են ստանում, բայց կատարում են ոչ պակաս լարված և բարդ, բյուջեի համար որոշիչ աշխատանք: Նրանց որոշումների հիման վրա տարեկան բյուջեից բաշխվում է միջինը 37 միլիարդ դրամի նպաստ: Բայց նրանց կատարողականի դեպքում երբեք հարց չդարձավ կոռուպցիոն ռիսկերը: Այս ոլորտում արվող բարեփոխումներն էլ, փաստորեն, արդյունք չեն տալիս: Գուցե այստեղ էլ առկա է նույն խնդիրը՝ ցածր աշխատավարձեր ու չմոտիվացված աշխատանք»,- ասում է մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանի համար ուշագրավ է այն, որ գործող օրենքով պետական ծառայողներին պարգևատրում է նախատեսված՝ նրանց աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Եվ պետական այս կամ այն մարմնում կոռուպցիան սահմանափակելու և հնարավոր անգործությունը բացառելու նպատակով բարձր պարգևատրումներ տալու համար օրենքով սահմանված հիմքեր չկան:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company