ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է

09 Ապրիլ 2019 Կարծում եմ՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է. Մանոյանը՝ Ցեղասպանության վերաբերյալ նոր նախաձեռնության մասին

Դրական եմ վերաբերում ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը և կարծում եմ՝ այս անգամ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Ադամ Շիֆի ու Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը։

«ԱՄՆ կոնգրեսում մեծամասնությունը դեմոկրատներ են, թեև այս նախաձեռնությունը երկու կուսակցությունների կողմից է, և ստորագրած այդ 70-ի թվում կան նաև հանրապետականներ։ Զարգացումների բարեհաջող ընթացքի հավանականությունն այս անգամ ավելի բարձր է, քան, ասենք, նախորդ Կոնգրեսի ժամանակ», – ասաց մեր զրուցակիցը։

Կիրո Մանոյանը միաժամանակ հիշեցրեց՝ եղել է նաև նախադեպ, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բավական մեծ թվով ստորագրած կոնգրեսականների որոշումն այդպես էլ քվեարկության չդրեց։

«Տեսականորեն չի բացառվում, որ նույն բանն արվի նաև այս անգամ։ Իհարկե, այն ժամանակ ԱՄՆ նախագահը դեմկորատ էր, և գուցե՝ այդ պատճառով այդպես ստացվեց։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս անգամ հավանականությունն ավելի մեծ է», – ասաց դաշնակցական գործիչը։

Կիրո Մանոյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ արտաքին քաղաքական հարց է համարվում, իսկ արտաքին քաղաքականությունը Միացյալ նահանգներում, կարելի է ասել, նախագահի մենաշնորհն է։

«Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մի քանի անգամ արդեն բանաձև որդեգրել է, և ԱՄՆ նախկին նախագահներից մեկն էլ՝ Ռոնալդ Ռեյգանը, հնչեցրել է Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Այն, որ ԱՄՆ 50 նահանագներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դա ավելի շուտ քաղաքական, քան իրավական քայլ է, որը կարող է ազդել ներքին կեցվածքի վրա։

Ամեն դեպքում, Դոնալդ Թրամփի պարագայում ոչինչ չի կարելի բացառել, սակայն պետք է հիշել, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի շուտ կախված է գործադիրից։ Այս օրերին նախաձեռնություն կլինի, որ կոնգրեսականները դիմեն ԱՄՆ նախագահին, որպեսզի նա ապրիլքսանչորսյան ամենամյա իր ուղերձում օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը», – նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն։

Կիրո Մանոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահներն առավել հաճախ օգտագործում են Մեծ եղեռն արտահայտությունը՝ խուսափելու Հայոց ցեղասպանություն եզրույթից։

«Պարզ է, որ մենք ևս հաճախ Մեծ եղեռն ենք ասում։ Բայց երբ որևէ մեկը՝ թեկուզ ԱՄՆ նախագահը, ասում է Մեծ եղեռն՝ չասելու համար Հայոց ցեղասպանություն, դա արդեն վիրավորական է։ Մեծ եղեռնը սխալ եզրույթ չէ, եթե չի հնչեցվում Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելու համար», – զրույցն ամփոփեց Կիրո Մանոյանը՝ միաժամանակ շեշտելով, որ եթե այս տարի ևս ԱՄՆ նախագահը զերծ մնա «ցեղասպանություն» բառը գործածելուց, դեռ չի նշանակում, որ ամերիկահայ լոբբին պետք է թևաթափ լինի։ Ի վերջո պետք է հիշել, որ 50 նահանգներից 49-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեկ օրվա գործ չէ, այլ երկրատև աշխատանքի արդյունք։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company