Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը
11 Ապրիլ 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/04/Giuramento_Mattarella_Montecitorio-1024x637.jpg)
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։
Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։