Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին որոշումը
11 Ապրիլ 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/04/Emanuel_Makron1-1024x582.jpg)
Ֆրանսիայի նախագահը կատարել է փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը: Ապրիլի 10-ին Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել եւ ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ.: