Արթուր Մկրտչյանի մահվան 27-րդ տարելիցն է
14 Ապրիլ 2019
Ապրիլի 14-ին լրանում է ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 27-րդ տարին։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի հիշատակին նրա շիրիմին են այցելել և իրենց հարգանիք տուրքը մատուցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամները, Արթուր Մկրտչյանի հարազատները:
Արթուր Մկրտչյանը Արցախը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ նա անջնջելի հետք է թողել Արցախի նորագույն պատմության մեջ:
aparaj.am