ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Պատրաստ ենք Ադրբեջանի ցանկացած քայլի

18 Ապրիլ 2019 Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում արդեն արվածին իրավական հիմք է տալու և դրանով իսկ շատ հարցերի պատասխան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Որպեսզի չստացվի, որ ամեն անգամ վարչապետը ստիպված լինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, և այլն: Կամ՝ Հայաստանը հայտարարում է, որ ինքն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ ոչ մի պայմանագիր չի ստորագրվել. կա միջպետական պայմանագիր, միջկառավարական, որն ինչ-որ առումով նաև ճանաչում է ենթադրում: Այսինքն՝ փաստն այն է, որ ինչ-որ առումով մենք արդեն ճանաչել ենք՝ սկսած նաև նրանից, որ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, որը պաշտոնական Երևանի տեսանկյունից նույն կարգավիճակն ունի, ինչ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունները: Ավելին` ՀՀ կառավարությունը, ԱԺ-ի համաձայնությամբ, ամենամյա վարկ է տրամադրում Արցախին՝ բյուջեով է նախատեսված և միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Մյուս պահը՝ ՀՀ կառավարությունը բուհերում տեղեր է հատկացնում Արցախի քաղաքացիների համար»,- նշեց Մանոյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր, թե Արցախի անկախության ճանաչումը կհանգեցնի պատերազմի վերսկսման, ինչը թույլ չէր տալիս երրորդ երկրի ասել՝ ճանաչի'ր, և ինչն Ադրբեջանը քարոզչական դաշտում օգտագործում էր:

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նման պայմանագրի ստորագրումը: Չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունները դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց Ադրբեջանին էլ դեղին քարտ կլինի, որ նա չի կարող առհավետ բանակցություններն իր քմահաճույքներին գերի պահել: Իհարկե, այնպես չէ, որ հաջորդ օրը երկրները հերթ կկանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախությունը, բայց դա կհեշտացնի միջազգային ճանաչման գործընթացը: Սա կարևոր է բոլորի համար՝ ՀՀ-ն իրավականորեն կհիմնավորի իր արածները, տեղ կբացվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության համար»,- շեշտեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ, բացի ՄԽ համանախագահող երկրների դժգոհությունից, առավել լուրջ խնդիրների առջև կանգնենք, քանի որ, ըստ էության, Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն իրենից դիվանագիտական փաստաթուղթ է ներկայացնելու, նա ասաց` այս փաստը Ադրբեջանը կարող է որպես պատրվակ գործածել:

«Ինչ վերաբերում է ՄԽ-ին, ապա համանախագահող երկրները բազմիցս ասել են, որ իրենք դատավոր չեն, այլ բանակցությունների իրականացմանն աջակցող: Շատ կարևոր է, որ նրանք լինեն: Մենք Ադրբեջանի պարտադրած և սանձազերծած պատերազմում զենքով հաղթել ենք, բայց իրավական փաստաթուղթ է հարկավոր, որ աշխարհը ճանաչի՝ ինչպես է հարցը եզրահանգվում: Եթե ՄԽ համանախագահողներն ուզեն դժգոհությունից ավելի բան անել, կարող է դիվանագիտական մեկ-երկու բան փորձեն, բայց ուրիշ բան չեն կարող անել: Դա նրանց իրավասության մեջ չի էլ մտնում»,- նշեց Մանոյանը:

Ըստ նրա` Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը նաև հումանիտար ոլորտում է իրավական հիմք լինելու բազմաթիվ հարցեր լուծելու համար, որոնք այսօր Հայաստանն է լուծում, սակայն իրականում միջազգային հանրության կատարելիքն է:

«Օրինակ՝ Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ, և եթե չլիներ Հայաստանի կողմից անձնագրերի տրամադրումը, ապա Արցախի բնակիչը չէր կարող երկրից դուրս գալ: Այս հարցով միջազգային հանրությունը պիտի զբաղվի, ՄԽ համանախագահողները պետք է ՀՀ-ին շնորհակալ լինեն, որ սրանով ՀՀ-ն է զբաղվում: Պայմանագիրը սրան իրավական հիմք է տալու»,- հավելեց Մանոյանը՝ ասելով, որ ՄԽ-ն դժգոհություն կարտահայտի, քանի որ միշտ էլ կողմերի միջև կեղծ հավասարության նշան է դնում:

ՀՅԴ Բյուրոյի անդամը նաև ընդգծեց` մենք գնում ենք Արցախի միջազգային ճանաչման ճանապարհով, իսկ Ադրբեջանի ցանկացած քայլին պատրաստ ենք:

Նա հիշեցրեց Կոսովոյի անկախության ճանաչման փաստը, երբ միջազգային միջնորդները հազիվ երեք տարի համբերեցին, որ Սերբիան համաձայնի իրենց առաջարկած լուծումներին: «Երեք տարի բանակցություններից հետո ասացին՝ Սերբիան, միևնույն է, կարծիքը չի փոխի, ուրեմն մենք քայլ ենք ձեռնարկում: Եվ արդեն մոտ 100 պետություն ճանաչել է Կոսովոյի անկախությունը»,- ասաց Մանոյանը՝ չհամաձայնելով պնդումներին, թե Կոսովոյի դեպքը յուրահատուկ է: «Արդարադատության միջազգային դատարանը Կոովոյի հարցով 2010 թվականի հուլիսի` իր խորհրդատվական տեսակետի մեջ անդրադառնում է ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականության սկզբունքին՝ անկախ Կոսովոյից: Այնտեղ ասվում է, որ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության, ազգերի ինքնորոշման իրավունքը երկու տարբեր հարթությունների վրա են: Երկրորդ՝ վերջին 150 տարվա մեջ մոտ 100 պետություն ինքնորոշվել է այդ ձևով»,- պարզաբանեց Մանոյանը:

Հարցին` արդյո՞ք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը կնպաստի միջազգային կառույցներում Արցախից ներկայացուցիչ ունենալուն, նա պատասխանեց, որ դա հեշտ չի լինի: «Գրեթե բոլոր միջազգային կառույցներում հասանելի են ՄԽ համանախագահող երկրները՝ կա’մ երեքը միասին, կա’մ նրանցից 1-2-ը, բայց փաստ է՝ պայմանագիրը մեծացնելու է առանձին պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականությունը»,- հավելեց Կիրո Մանոյանը:

Մարիամ Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company