ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

ՍԴ-ի որոշումը ուղերձ էր հանրությանը

23 Ապրիլ 2019 2018-ի հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մի ստվար զանգվածի բերեց ԱԺ-ին հարակից տարածք և ժողովրդին ներկայացրեց, թե ԱԺ-ի որոշ պատգամավորներ պատրաստվում են ընդունել հակասահմանադրական օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցնելով սա` ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ Փաշինյանի այս կեցվածքն իր համար հասկանալի կլիներ, եթե նա լիներ զուտ ակտիվիստ կամ, ինչպես ընդունված է ասել, հպարտ քաղաքացի, մինչդեռ այդ ժամանակ նա արդեն երկրի վարչապետ էր:

«Նիկոլ Փաշինյանը` որպես վարչապետ, պարտավոր էր գործել իր լիազորությունների շրջանակում, մինչդեռ նա ժողովրդին մղեց հակաօրինական քայլի՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից: Նա ֆեյսբուքյան մեկ կոչով կարողացավ ստվար զանգված հավաքել և մանիպուլյատիվ քայլերով ներկայացրեց սխալ մեկնաբանություն, թե ԱԺ-ն պատրաստվում է ընդունել մի օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ իրականությունը բոլորովին այլ էր՝ չկար որևէ հակասահմանադրական մեկնաբանություն և ձևակերպում, ինչն ապացուցվեց ՍԴ-ի ընդունած որոշմամբ: Հոկտեմբերի 2-ն ապացուցեց, որ գործադիր իշխանությունը փորձեց ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, ինչը հակասում էր Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված` իշխանությունների տարանջատման սկզբունքին: Սա կարելի է ձևակերպել նաև որպես սահմանադրական կարգի խախտում»,- ընդգծեց Կյուրեղյանը:

Հավելենք, որ ՍԴ-ն երեկ որոշում է ընդունել առ այն, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց, ինչից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը, դիմեց Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար:

Դիտարկմանը՝ ՍԴ-ի այս որոշումը հնարավո՞ր է հիմք ծառայի գործող իշխանություններին դատի տալու համար, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Այսօրվա իշխանություններին դատի տալու ուրիշ ճանապարհներ կան, ուրիշ ուժեր էլ կլինեն, ուրիշ քայլերի համար էլ դա կլինի: Կգա ժամանակը, այդ ամեն ինչը կլինի»:

Ըստ Կյուրեղյանի՝ ՍԴ-ի որոշումն ուղերձ էր՝ ուղղված հանրությանը, որ այն ամենը, ինչը մանիպուլյատիվ ձևով ներկայացվում է հանրությանը, չպետք է ընդունել որպես միակ և անհերքելի ճշմարտություն, եթե անգամ դա ասում է Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է յուրաքանչյուր հայտարարություն լավ վերլուծել, հասկանալ` ինչի մասին է խոսքը, և միայն ծանրութեթև անելուց հետո կարծիք հայտնել, որոշում կայացնել: Սա հրաշք ուղերձ էր հանրությանը, որ վարչապետի` հրապարակում ասած ամեն բան չէ, որ ճիշտ է»,- շեշտեց նա:

Արմենուհի Կյուրեղյանը, վերադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու մեղադրանքներին, հիշեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ եթե գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա գնանք իրավունքի ուժով և ոչ թե ուժի իրավունքով:

«Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ ձևակերպվում էին մեխանիզմները, թե երբ կարող էինք վարչապետի հրաժարականի դեպքում ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բացի այդ` մենք գտնում էինք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեին ժամանակին, ոչ թե հապշտապ, իսկ առաջնահերթ պիտի հայտարարվեր ոչ թե ժամկետը, այլ այն գործողությունները, որոնք պիտի կատարվեին արտահերթ ընտրություններին ընդառաջ: Եվ սրանից հետո միայն պիտի ունենայինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ կհասցնեի՞նք դեկտեմբերին, թող լիներ դեկտեմբերին, չէինք հասցնի, թող լինեին մարտին: Ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ կապված Ընտրական նոր օրենսգրքի ընդունման, խորհրդարանի վերահսկողությանը ուժային կառույցների հանձնման և ողջամիտ ժամանակի տրամադրման հետ: Աշխատանքային խումբն իր աշխատանքներն ավարտել էր և մնում էր, որ այդ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը կառավարությունը քննարկի, ավելացնի իր առաջարկությունները, որից հետո այն պիտի մտներ ԱԺ, բայց անգամ հանրային քննարկում չեղավ, ու հոկտեմբերին դեռ ոչ մի նախագիծ չէր բերվել խորհրդարան»,- նշեց ՀՅԴ անդամը:

Նրա խոսքով՝ անհերքելի էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» պետք է ունենար ձայների մեծամասնություն, բայց 80 տոկոսի հասնող քվեն չի խոսում երկրում ժողովրդավարության հաստատման մասին:

«Եթե որևէ ուժ ստանում է սահմանադրական օրենքները միանշանակորեն փոխելու հնարավորություն, անիմաստ է դառնում խոսել երկրում ժողովրդավարության մասին: Դաշնակցությունն առաջարկություն էր արել, որ որևէ կուսակցություն չստանա 2/3 ձայն, այլ այդ շեմը պետք է իջեցնել 3/5-ի, որ որևէ ուժ սահմանադրական օրենք փոխելու հնարավորություն չունենա: Բայց մեր առաջարկները չանցան, և այսօրվա ԱԺ-ում ընդդիմությունը որքան էլ խոսի, որոշում կայացնողը մեկ կուսակցություն է՝ «Իմ քայլը»: Նախկինում այդպես չէր՝ կոալիցիոն ուժերը միասին ունեին 63 տոկոս ձայն»,- ասաց Կյուրեղյանը՝ պնդելով, որ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեին գարնանը, «Իմ քայլը» կստանար մոտ 50-60 տոկոսի հասնող քվե:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company