Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ
25 Ապրիլ 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/04/mayilian-met-_uruguay-vice-president-topolansky-1024x575.jpg)
Ապրիլի 24-ին Ուրուգվայում գտնվող ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է երկրի փոխնախագահ, հանրապետության խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի (Lucía Topolansky) հետ:
Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և կարգավորման շուրջ արցախյան կողմի մոտեցումները։
Նախարար Մայիլյանը և փոխնախագահ Տոպոլանսկին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում կայունության պահպանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման շուրջ։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նշենք, որ Մասիս Մայիլյանի Ուրուգվայ այցելելությունը կազմակերպել էր Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը: