Շուշիի ազատագրման գործողությունը` մանրակերտով
06 Մայիս 2019ՀՅԴ Հայաստանի ԳՄ Ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ` մայիսի 7-ին` ժամը 18:30-ից, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ կտեղադրվի մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողությունը:
Ցանկացողները հնարավորություն կունենան ծանթանալու մանրակերտին նաև հաջորդ օրը, իսկ մայիսի 9-ին` առավոտյան ժամը 9-ից, այն կցուցադրվի «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ: