ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Ծաղիկներ՝ Շուշիի ազատգրման համար նահատակված հայորդիների շիրիմներին

09 Մայիս 2019 Շուշիի ազատագրումը հայոց պատմության փառավոր էջերից է. այսօր Եռաբլուրի բարձունքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ի թիվս ՀՅԴ այլ ներկայացուցիչների` նա զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեց Շուշիի ազատգրման համար նահատակված` Հայաստանի ու Արցախի հայորդիների շիրիմներին:

«Շուշիի ազատագրումով մենք ապացուցեցինք, որ եթե լինենք միասնական, համախմբած, ապա անհնարինը կարող ենք իրականություն դարձնել: Փա'ռք մեր տղաներին, որ ազատագրեցին Շուշին: Ազատագրված Շուշին կյանքի ճանապարհ բացեց դեպի Մայր Հայաստան և միաժամանակ ռազմական մեր հաջողությունների սկիզբը դարձավ: Շուշիով ապահովեց Արցախի Հանրապետության կայացումը: Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը ոչ միայն հաղթական հիմը դրեց Արցախյան պայքարի, այլև՝ ռազմաքաղաքականորեն ապահովեց վերանկախացյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը։ Այսօր Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Հայկական երկու պետությունների ազգային անվտանգության սկզբունքն ու կերտվածքը պետք է հիմնավորված լինել ռազմաքաղաքական կայուն և ամրագրված դաշինքով»,- նշեց Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Եռաբլուրի բարձունքը լռություն է պարտադրում, բայց` խորհելու ու իմաստնանալու լռություն: Հիշելով բանաստեղծական տողերը` «Բարձունքը մերն է, տղերքը չկան»` նա ընդգծեց` մեր փառապանծ տղաներն ուրիշ բարձունքում են, ու այդ բարձունքը յուրաքանչյուր հայի մտքում, սրտում, հոգում միշտ պետք է վառ մնա:

«Գիտակցումը, որ բարձունքներից բաղկացած հայրենիքը սոսկ տարածք չէ, պետք է առաջնային լինի, իսկ բարձունքների վրա հպարտ քայլելու իրավունքը պետք է նվաճենք ամենօրյա պահվածքով, գոյությամբ, նվիրումով, հաղթանակներն ամրագրելով: Ինձ համար լռության ու մտքի արժևորման, ինչպես նա ցավի ու ափսոսանքի պահ է սա, որովհետև այս բոլոր ոսկի տղաները, որ հանգչում են այստեղ, իսկ նրանց հոգիները սավառնում են մեր հայրենիքի վրա, ամեն վայրկյան մեզ սթափեցնելու պատգամ են հղում այն մասին, որ հող են ազատագրել, ու պետք է տիրություն անել այդ հողին»,- շեշտեց Լիլիթ Գալստյանն ու ամփոփեց` պետք է տեր լինենք, աննահանջ ու հաղթանակը կիսատ չթողնենք:

Եռաբլուրում Շուշիի ազատագրման համար նահատակված իր ընկերների շիրիմները խնկարկելու էր եկել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արցախյան ազատամարտին կամավորագրված վիրաբույժ Տարոն Տոնոյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առանց հուզմունքի հնարավոր չէ մոտենալ սրբատեղի բարձունքին ու առանց հուզմունքի հեռանալ այդտեղից: Ըստ Տոնոյանի` իրենց սերունդը շատ կցանկանար, որ այսօրվա օրն իրական տոնի վերածվեր:

«Սա իրական տոն է, սա շինծու ու կեղծ տոն չէ: Տոն է, որը կերտվել, ձեռք է բերվել հազարավոր կամավոր հերոս տղաների արյամբ: Այստեղ հաճախ կուզեի տեսնել երիտասարդ, մատաղ սերնդին: Ճիշտ է` նրանք այստեղ են այժմ, բայց ոչ թե մենք պետք է արժևորենք հաղթանակ բերած այս տղաներին, այլ այն սերունդը, որը վայելում է այդ հաղթանակի քաղցրությունն ու հպարտությունը: Եթե մենք չարժևորենք, չկարողանանք ճիշտ պատկերացնել հաղթանակը, ապա վախենամ, որ հաղթանակներ չունենանք»,- ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Yerkir.am-ի հարցին` «Խաղաղություն` տարածքների դիմաց» թեզը վերջերս հաճախ է հրապարակ նետվում, արդյո՞ք այն ընդունելի է իր համար, ազատամարտիկն արձագանքեց` ինքն իրական, այլ ոչ թե թվացյալ խաղաղության կողմակից է:

«Խաղաղության միակ գրավականը հզոր ու ուժեղ լինելն է: Մեր բազմադարյա պատմության մեջ հազարավոր պայմանագրեր են գրվել, որ մնացել է թղթի վրա: Մեր խնդիրն ուժեղանալն է, մեր խնդիրը համախմբվելն է, ու մենք ցույց ենք տվել, որ երբ դառնում ենք մեկ բռունցք, անհնար է մեր կամքը կոտրել: Ես խաղաղություն եմ ուզում խաղաղության դիմաց»,- ամփոփեց Տոնոյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company